Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սրտի տառապանքը

Սրտի տառապանքը
20.04.2025 | 00:00

Գողգոթայի վրա մի Խաչ կա, որի վրա կախված է միայնակ մեկը. ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրան, ոչ իսկ իր մոտ ու սիրելի ծանոթները:

Սակայն այդ խաչի մոտ կա ուրիշ մեկը, և Ես ոչինչ չեմ ասում Իմ սիրելիներին. Ես դարձյալ գամված այդ խաչափայտին` կանգնած եմ յուրաքանչյուր խաչվողի կողքին, նրա տառապանքի, նրա սրտի տագնապի այդ ողջ ընթացքում:

Երբևէ մտածե՞լ եք այն ուրախության մասին, որ Իմ աշակերտների համբերատար, ազնիվ, սիրող ու նվիրական հնազանդությունն է պատճառում Իմ սրտին: Ես չեմ ճանաչում ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, երբ Իմ սիրելիներից որևէ մեկը մեծ վստահություն է ցուցաբերում Իմ նկատմամբ:

Ձեռքերիս ու ոտքերիս վրա բացված վերքերը ավելի քիչ ցավ են պատճառում Ինձ, քան այն վերքերը, որ բացվում են ոչ թե թշնամիների պատճառով, այլ` Իմ բարեկամների:

Նրանց հաճախակի կրկնվող փոքր տարակույսները, փոքր վախերը, փոքր անհասկացողությունները սաստիկ ցավ են պատճառում Ինձ. մինչ օրվա մեջ պատահած ամենափոքրիկ մտերմությունն ու վստահությունը` ուրախացնում են իմ սիրտը:

Ես, որ խոսում եմ ձեզ հետ, ձեր Տերն եմ:

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ