Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նզովք

Նզովք
22.04.2025 | 17:05

Ազգակործան նիկոլ փաշինյան, և քեզ սատարող կամակատար քպ-ական պատգամավորներ, անիծյալ վարչախումբ` իմացեք և լա՛վ իմացեք.

- Արցախի կործանումն անջնջելի խարան է լինելու ձեր ճակատին։

Այն գրվելու է աշխարհի հիշողության բոլոր մատյաններում...

Կյանքը պատմական Առան-Արցախ աշխարհում շարունակվել է երեք հազար տարուց էլ ավելի։

Դուք կտրեցիք հարատև կյանքի թելը...

Մեռած, թե չմեռած, ապրած, թե չապրած, շնչահեղձ, թե հոգեդարձ, այն հավիտյանս հավիտենից լինելու է ձեր ճակատի սև գիրը։

Նզովյալ լինեք դուք...

Թող անիծյալ լինի իմ ճակատագիրը, որ կյանքիս մայրամուտին գորշ մոխիր սփռեցիք կարմիր արեգակիս ճանապարհին...

22.04.2025 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 5182

Մեկնաբանություններ