Հասանք:
Հայաստանում այլևս «նորաձև է» վատաբանել կաթողիկոսին:
Պարզվում է` Հայաստանում ապրում էին մեծ թվով մարդիկ, որոնք ատում էին կաթողիկոսին, սակայն տասնյակ տարիներ այդ մասին ծպտուն չէին հանում: Եվ, հենց Փաշինյան Նիկոլը սկսեց կաթողիկոսի դեմ արշավը, սրանք ի հայտ եկան:
Այս երևույթը կոչվում է «շակալի համախտանիշ»: Սակայն, խնդիրը դա չէ:
Օրվա կաթողիկոսին անհրաժեշտ է ցույց տալ իր տեղը, սակայն կաթողիկոսի ինստիտուտը պախարակելը սրբապղծություն է:
Թերևս, դա չեն հասկանում Փաշինյան Նիկոլի «շակալի համախտանիշով» տառապող վեցնյակները (шестерка): Թեպետ, մյուս կողմից` շակալները բնության սանիտարներն: Եվ, եթե Փաշինյան Նիկոլն իր վեցնյակներին դիտարկում է բացառապես այդ տեսանկյունից, ապա դա նորմալ է:
Սակայն, մարդուն, նույնիսկ օրվա կաթողիկոսին, շակալների ոհմակից անհրաժեշտ է պաշտպանել: Հակառակ դեպքում` շակալներից ոչնչով չենք տարբերվի:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ