ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

«Գայլային օրենքների» աշխարհը. ինչո՞ւ փողկապավորներին փոխարինելու եկան մոտիվացված զինյալները

«Գայլային օրենքների» աշխարհը. ինչո՞ւ փողկապավորներին փոխարինելու եկան մոտիվացված զինյալները
03.11.2026 | 10:37

Մենք, ցավալիորեն, չենք հասկանում, որ մեզ շրջապատող աշխարհը ոչ միայն գրեթե գլխիվայր շրջվել է, այլև շարունակում է փոփոխվել մեր իսկ աչքի առջև։
1990-ականների և 2000-ականների սկզբի լիբերալ խոսույթները միջազգային հանրության, մարդու իրավունքների, ՄԱԿ-ի և այլնի մասին վաղուց արդեն հնացած են և փաստացիորեն այլևս ոչ պիտանի։ Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով»՝ ուժի սպառնալիքի կամ կիրառման դիրքերից։
Ընդ որում, այդ ուժի առկայությունն այլևս ամենևին չի նշանակում բացառապես զուգաչափորեն ուժեղի պարտադիր հաղթանակ։ Օբյեկտիվորեն տնտեսապես և ռազմականապես անհամեմատ ավելի թույլ համարվողները կարողանում են հաջողության հասնել կամքի, կազմակերպվածության, մոտիվացվածության և անզուգաչափ ուժի բաղադրիչների համախմբի ճշգրիտ կիրառման միջոցով։
Մերձավոր Արևելքում ամենահարուստ և թանկարժեք սպառազինությամբ հագեցած բանակ ունեցող Սաուդյան Արաբիան չի կարողանում հաջողության հասնել լավագույնս կազմակերպված և մոտիվացված Եմենի «Անսարալլահի» աղքատ բանակի դեմ։ Աշխարհի ամենաապահով թվացող Դուբայի բազմամիլիարդանոց «դրախտը» ժամերի ընթացքում քանդվում է մի քանի ամենաէժան իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով, և այսպես շարունակ։
Այսօր աշխարհը ստիպված է հաշվի նստել ոչ թե անգլերենով վարժ խոսող, միջազգային իրավունքին հղումներ անող, նավթադոլարներով հարստացած և հաճախ կոռումպացված ինչ-որ փողկապավոր պաշտոնյայի, այլ սովորական ամենագնացի բեռնախցիկից նույն այդ պաշտոնյայի նստած վայրի վրա ԱԹՍ արձակող և անգլերեն միայն «հելլո» ասել իմացող, սակայն խիստ մոտիվացված զինյալի հետ։

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ