Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Աշխարհում արժանապատվություն ունեցող ոչ մի մարդ չի կարող հարգել մի բան, ինչը հարգանքի ենթակա չէ

Աշխարհում արժանապատվություն ունեցող ոչ մի մարդ չի կարող հարգել մի բան, ինչը հարգանքի ենթակա չէ
07.09.2025 | 12:26

Երբ Քրիշտիանու Ռոնալդուի մասշտաբի սպորտսմենից հարգանք եք ակնկալում, հիշեք, որ ձեր «պետության» կառավարիչը Նիկոլն ա:

Հիշեք, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ թքել են ձեր «պետության» երեսին ու ձեր «պետությունն» ասել ա՝ «անձրև ա գալիս»:

Հիշեք, որ ձեր «պետությունն» ուրացել ա իր զավակ Արցախին ու այդ զավակի համար զոհված 15 հազար իր որդիներին:

Հիշեք, որ ձեր «պետության» կառավարիչը 21-րդ դարում իրեն ստորացրած թշնամու նասկիներն ա լիզում, իսկ ձեր «պետության» ընդդիմությունը պառլամենտում «սուր հարցեր ա տալիս» և ընտրությունների պատրաստվում:

Հիշեք, որ ոչ միայն Ռոնալդուն, աշխարհում ոչ մի արժանապատվություն ունեցող մարդ չի կարող իրեն թույլ տալ հարգել մի բան, որը հարգանքի ենթակա չէ:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ