«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ասում են...

Ասում են...
16.11.2018 | 01:56

...թե վերջին շրջանում իշխանությունների սորոսական թևի՝ Ադրբեջանի հետ «քիրվայականության», ԼԳՏԲ-կան բռնկումները խիստ մոդելավորված պայքարի «գրագետ» դրսևորում են, ընդ որում, իշխանությունների հետ համաձայնեցված։ Պատճառը մեկն է՝ գրանտների այն չափաքանակը, որ ցայսօր դրսից մուտք է գործել Հայաստան, տրվել է այդ կազմակերպություններին, բավականին լուրջ թիվ են կազմում, և իշխանությունները, նրանց «հարակից մարմինները»՝ հասարակական կազմակերպությունները, թեկուզ իրենց ահավոր վարկաբեկման հաշվին, չեն ցանկանում, որ այդ գումարները նոր հասցեատերեր ունենան, իսկ որ ամենակարևորն է՝ այդ գումարների հաշվին նոր ընդդիմություն չձևավորվի իրենց դեմ պայքարողները լինեն վերահսկելի «ընդդիմամարտության» շրջանակներում։

Դիտվել է՝ 16045

Մեկնաբանություններ