Բահով հավաքել-կիտել եմ
երազի թմբերը,
տեղ եմ բացել ապշանքի
ածուների համար:
Քամին քրտնած է,
նա բերում է հեռուների հույսը։
Այգեպան եմ երևի,
ու երևում են խորքերը լույսի։
Որոնում եմ հոգին,
չեմ տեսնում դեմքը
ահեղ պայծառության մեջ,
Աաճար եմ։
Բահով հավաքում-կիտում եմ
երազի թմբերը։
Եվ միայն իմ որոնածի թափառական
ժպիտն եմ հունդերի տեղակ
ցանում անդունդներում ցնորքի։
-Ո՞վ ես,- մի օր ինձ հարցրեց մի տրտմություն։
Ամաչեցի ամաչելուց,
ասացի․
-Բան-ման եմ գրում,
որ մի բան ծաղկի էս կողմերում։
Գագիկ Սարոյան