Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Երբ երաժշտությունը հաղթահարում է լեզուները

Երբ երաժշտությունը հաղթահարում է լեզուները
11.03.2026 | 11:27

Երաժշտության մեջ երբեմն լինում են պահեր, երբ լեզուն դադարում է կարևոր լինել։ Այդպիսի պահերին հնչյունը ինքն է դառնում խոսք, իսկ զգացողությունը՝ նրա թարգմանիչը։ Բելմոնթ քաղաքում (Մասաչուսեթս նահանգ) կայացած համերգային երեկոն հենց այդպիսի հազվագյուտ մշակութային հանդիպում էր, որտեղ Առնո Բաբաջանյանի երաժշտությունը միավորել էր տարբեր մշակույթների արվեստագետների և ունկնդիրների։

Ինչպես ասում են, մեծ երաժշտությունը հաճախ չի պահանջում թարգմանություն։ Երբեմն այն նույնիսկ բառերի կարիք չունի։ Եվ հենց այդ զգացողությամբ էր անցնում համերգային երեկոն, որտեղ ճապոնացի դաշնակահարուհին և բրազիլիացի երգչուհին բեմից ներկայացնում էին հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ ապացուցելով, որ իրական արվեստը կարող է հաղթահարել ոչ միայն լեզվի, այլ նաև մշակութային սահմանները։

First Armenian Church-ի Nahigian Hall-ում տեղի ունեցավ «A Musical Gift for Her» խորագրով համերգային երեկոն, որը կազմակերպել էր Kamurjner Cultural Connections մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը։ Միջոցառումը միավորել էր տարբեր ազգերի երաժիշտների՝ դաշնակահար Լևոն Հովսեփյանը և ճապոնացի դաշնակահարուհի Հիդեմի Ակաիվան, ինչպես նաև բրազիլիացի երգչուհի Մարիանա Սուզինին և հայ երգիչ Արմեն Հովհաննիսյանը։

Չնայած երաժիշտների տարբեր մշակութային ծագմանը՝ բեմում նրանք հանդես էին գալիս որպես մեկ ամբողջություն։ Համերգի ընթացքում բոլոր չորս կատարողները հավասարապես ներգրավված էին ծրագրում՝ ձևավորելով երեկոյի երաժշտական ընդհանուր հյուսվածքը։

Համերգային ծրագրի առանձնահատկությունն այն էր, որ այն ամբողջությամբ նվիրված էր հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններին։

Համերգային ծրագրի առանձնահատկությունն այն էր, որ այն հիմնականում նվիրված էր հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններին։ Միևնույն ժամանակ ծրագրում հնչեցին նաև համաշխարհային երաժշտական գործեր և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները։

Երեկոյի ընթացքում զգացվում էր, որ տարբեր մշակույթներից եկած երաժիշտները Բաբաջանյանի երաժշտությանը մոտենում էին ոչ միայն որպես կատարողներ, այլ որպես արվեստագետներ, որոնք փորձում էին փոխանցել այդ երաժշտության զգացմունքային և դրամատիկ խորությունը։

Իսկ երգիչ Արմեն Հովհաննիսյանը իր կատարումներով ներկայացրեց հայտնի ստեղծագործությունները, որոնք մեծ ճանաչում և տարածում էին ունեցել նախկին խորհրդային երկրների տարածքում, իսկ այսօր արդեն հնչում են նաև այդ տարածքից դուրս։

Եվ այսօր կարող ենք փաստել, որ հայ երաժշտությունը վաղուց արդեն դուրս է եկել ազգային սահմաններից և դարձել միջազգային լսարանի համար հասկանալի արվեստ։

Հատկապես դա նկատելի էր ճապոնացի դաշնակահարուհու և բրազիլիացի երգչուհու կատարումների ժամանակ ստեղծվող յուրահատուկ մթնոլորտում։ Տպավորություն էր ստեղծվում, որ նրանք Բաբաջանյանի երաժշտությունը փոխանցում էին ոչ թե պարզապես որպես նոտաների շարան, այլ որպես զգացմունքների ամբողջական պատմություն։

Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը կոմպոզիտորի հայտնի «Vocalise» ստեղծագործության կատարումն էր։ Հայտնի է, որ Բաբաջանյանը այս ստեղծագործությունը գրել է հատուկ մեծագույն հայ երգչուհի Լուսինե Զաքարյանի համար։ «Vocalise»-ի յուրահատկությունն այն է, որ այն կատարվում է առանց բառերի․ ամբողջ արտահայտչականությունը փոխանցվում է միայն ձայնի հնչյունով և երաժշտության միջոցով։

Թերևս հենց այս առանձնահատկությունն էլ գրավել էր բրազիլիացի երգչուհուն։ Առանց բառերի ստեղծագործությունը հնարավորություն է տալիս երաժշտությունը փոխանցել մաքուր հնչյունով և զգացողությամբ՝ առանց լեզվական սահմանների։

Համերգը կազմակերպվել էր նաև բարեգործական նպատակով։ Kamurjner Cultural Connections կազմակերպությունը տարիներ շարունակ իրականացնում է կրթական աջակցություն հայկական համայնքներում։

Բելմոնթում կայացած այս համերգը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայկական դասական երաժշտությունը կարող է հասկանալի և ընկալելի լինել տարբեր մշակույթների ներկայացուցիչների համար՝ նույնիսկ այն ժամանակ, երբ այն հնչում է առանց բառերի։

Գալուստ Նանյան

Մասաչուսեթս

Դիտվել է՝ 215

Մեկնաբանություններ