Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Հայաստանն օտարերկրյա պետությունների դեսպանների համար իրական «խոպան» է դարձել

Հայաստանն օտարերկրյա պետությունների դեսպանների համար իրական «խոպան» է դարձել
10.08.2026 | 11:34

(թերևս, բացառություն է կազմում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը)

Վերջիններիս գործառույթներն անհայտ են, պարտականությունները` անորոշ: Ավելին` եվրոպական պետությունների դեսպանությունները նույնիսկ իրենց ուղիղ պարտականություններն արտապատվիրակել են անհայտ ծագումնաբանություն ունեցող «վիզաների աջակցման կենտրոններին»:

Վերջերս ավարտվեց Հայաստանում Հնդկաստանի (India in Armenia, Embassy of India, Yerevan) դեսպան Նիլակշի Սահա Սինհայի դիվանագիտական առաքելության ժամկետը: Վերջինս երեք տարի պաշտոնավարել է Հայաստանում: Անհայտ է, թե իրականում ինչո՞վ է զբաղվել տիկին Նիլակշին: Մի քանի հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում, այց ԵՊՀ, գովազդային պաստառ Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում: Այսքանը Հայաստանում Հնդկաստանի դեսպանի առերևույթ գործունեության մասին: Իսկ վերջինիս անգործության վերաբերյալ պատմում են հենց Հնդկաստանի քաղաքացիները: Դեսպանությունից հեռախոսազանգերին չեն պատասխանում, եթե պատասխանում են, ապա կոպտում են, աշխատակիցները հիմնականում տեղում չեն, բազմաթիվ դիմումներ մնում են անպատասխան, Հնդկաստանի քացաքացիների իրավունքները չեն պաշտպանվում: Այս շարքը կարելի է շարունակել, սակայն ...

Պարզվում է` կան Հնդկաստանի այնպիսի քացաքացիներ, որոնց դեսպանությունը նախապատվություն է տալիս, հետևաբար` վերջիններիս համար դեսպանությունը հասանելի է բոլոր իմաստներով: Օրինակ` Հայաստանում ապաստանած շահախարդախ հնդիկ Անիլ Քոսլայի համար դեսպանության «դռները միշտ բաց են»: Անիլը դրանից լիարժեք օգտվում է: Խաբում է խեղճուկրակ հնդիկներին, նրանցից անվերադարձ վիզաների և ավիատոմսերի գումար է վերցնում: Ասում են, որ Անիլը նաև թրաֆիքինգով է զբաղվում: Գիտի՞ դրա մասին Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը: Վստահաբար` գիտի: Ինքս եմ մի քանի անգամ դիմել Անիլ Քոսլայի հարցով: Անարդյունք: Ինչևէ ...

Դեսպան Նիլակշի Սահա Սինհայը գնաց: Անիլ Քոսլան մնաց: Կգա հաջորդ դեսպանը: Անիլ Քոսլան կդառնա նոր դեսպանի ֆավորիտը: Կշարունակի իր խայտառակ գործունեությունը: Իսկ նոր դեսպանը կբավարարվի Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկում դեսպանությունը գովազդող պաստառ փակցնելով: Թեպետ, այսպես շարունակվելու դեպքում, Երևանի փողոցներում միգուցե նաև հենց Անիլ Քոսլայի գործունեությունը գովազդվի:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ