Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 
  • Երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Մոսկվայում` Ա. Խաչատրյանի 110-ամյակի առթիվ

    Երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Մոսկվայում` Ա. Խաչատրյանի 110-ամյակի առթիվ

    21.11.2013| 14:41
    Մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը։ Փառատոնի շրջանակներում նոյեմբերի 24-ին՝ ժամը 19.00, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) համերգը։
  • Շեքսպիրյան փառատոների տնօրենների խորհուրդը կանցկացվի Երևանում

    Շեքսպիրյան փառատոների տնօրենների խորհուրդը կանցկացվի Երևանում

    21.11.2013| 14:39
    2014-ի գարնանը Երևանում տեղի կունենա ոչ թե միջազգային, այլ հայկական Շեքսպիրյան ներկայացումների փառատոն: Այս մասին տեղեկացնում է փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը, նշում, որ շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենների խորհուրդը 2014-ի մարտին կանցկացվի Երևանում, և սա առիթ է, որ մենք մեր ունեցած աշխատանքները նրանց ներկայացնենք:
  • Հայ ռեժիսորները` «Մութ գիշերներ» փառատոնում

    Հայ ռեժիսորները` «Մութ գիշերներ» փառատոնում

    21.11.2013| 11:55
    Մեկնարկել է Տալլինի «Մութ գիշերներ» 17-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 600 խաղարկային լիամետրաժ, անիմացիոն, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր: Գլխավոր միջազգային մրցույթը կներկայացվի «Եվրասիա» խորագրով: Մրցութային այդ անվանակարգում ընդգրկված է նաև Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը: Հատուկ ծրագրով նոյեմբերի 21-26-ին կցուցադրվեն հայ երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքները, թվով` 17 ֆիլմ: Ընտրվել են այն երիտասարդների աշխատանքները, որոնք սկսել են ստեղծագործել 2000-ից:
  • Հակոբ Սիրունու արխիվի կատալոգը կթարգմանվի հայերեն և ռուսերեն

    Հակոբ Սիրունու արխիվի կատալոգը կթարգմանվի հայերեն և ռուսերեն

    20.11.2013| 15:43
    Բուխարեստում կայացած «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցել են ռումինահայ ժառանգության պահպանության և հանրահռչակամն գործում մեծ ավանդ ունեցող անվանի գիտնականններ և հետազոտողներ Հայաստանից, Ռումինիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մոլդովայից, այլ երկրներից: Եվրոպային, մասնավորապես Ռումինիային ներկայացվել են ռումինահայ մշակութային ժառանգության հետքերը, պատմությունը: Ցեղասպանության մոտեցող100-ամյակին ընդառաջ նման միջոցառումներ են նախատեսվում Հնդկաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, կան նախնական պայմանավորվածություններ:
  • «Ձայն ընդդեմ պատերազմի»

    «Ձայն ընդդեմ պատերազմի»

    19.11.2013| 16:02
    Երբ ռոքը գլուխդ է ընկնում, աշխարհում ամեն բան մոռանում ես, նույնիսկ թե կողքիդ ով կա ու ինչպես կընկալի երաժշտության կախադրանքի տակ բանականությանդ չենթարկվող խենթ շարժումներն ու մարմնիցդ հորդող ազատության տենչանքը: Երեկ մոտավորապես այսպիսի վիճակ էր Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, ուր տրվեց «Ձայն ընդդեմ պատերազմի» («Sound against war») ռոք փառատոնի մեկնարկը: Փառատոնը բացեց «Compass» խումբը:
  • Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս

    Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս

    19.11.2013| 12:23
    Անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակը տոնվում է ողջ աշխարհում: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը միանում է կոմպոզիտորի ծննդյան տոնակատարություններին` կազմակերպելով Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված պաստառների և Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդես:
  • «Ոսկե ծիրանը» շրջում է մարզերում

    «Ոսկե ծիրանը» շրջում է մարզերում

    19.11.2013| 12:03
    «Ոսկե ծիրանն» անիվների վրա շրջիկ փառատոնը հյուրընկալվել է Վայոց ձորում, Սյունիքում, Շիրակում և Լոռիում: Ծրագրի շրջանակում մարզերում ցուցադրվել են «Ոսկե ծիրան» 2012-13 թթ. «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում ընդգրկված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը:
  • Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

    Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

    19.11.2013| 11:33
    Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագրով եզրափակեց Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շարքը։ 10 օրերի ընթացքում երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր բազմաբնույթ միջոցառումներ՝ հնարավորինս մեծ թվով երիտասարդների ներգրավելով դրանց շրջանակներում։
  • Սարտրն ու Բովուարը Հայաստանում. 50 տարի առաջ

    Սարտրն ու Բովուարը Հայաստանում. 50 տարի առաջ

    19.11.2013| 11:10
    Այս տարվա վաղ աշնանը լրացավ կլոր մի տարեդարձ, որը, թվում է, պիտի հետաքրքրեր մեր ԶԼՄ-ներին, բայց մատնվեց լռության և անցավ աննկատ: Լուռ էր նույնիսկ գրական-մշակութային մամուլը, մինչդեռ նրանք պիտի որ անպայման անդրադառնային… 50 տարի առաջ` 1963 թվականի սեպտեմբերի 12-ին, երկու օրով Հայաստան ժամանեցին Ժան-Պոլ Սարտրը և Սիմոնա դը Բովուարը: Ես բախտ ունեցա մի ամբողջ օր անցկացնելու նրանց հետ, լուսանկարելու և նույնիսկ զրուցելու:
  • «Էս պատուհանը քեզ երջանկություն է բերելու»

    «Էս պատուհանը քեզ երջանկություն է բերելու»

    19.11.2013| 10:51
    2011 թվականին ստեղծված «Orange» գրքի մրցանակը 2012-ին «Լավագույն վեպ» անվանակարգում շնորհվել է Հովհաննես Թեքգյոզյանի «Մաշկացավ» վեպին, որը վերջերս լույս է տեսել և ներկայացվել արդեն նաև ոչ համացանցային ընթերցողին: