-
28.12.2024|
18:08
Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է բիզնեսի վրա պետության ազդեցության ավելացման միտում, ինչը ոչ թե ազգային տնտեսության զարգացմանն ուղղված պրոտեկցիոնիզմի հետևանք է, այլ՝ իշխանության ամրապնդման գործիք...
-
28.12.2024|
15:55
Էս կապիտալի ստրուկներին թվում է, թե կառավարությանը բաժնեմասերի 12.5 տոկոսը նվիրելու դեպքում, իրենք կարող են Ամուլսարը հանք դարձնել։
Չի՛ ստացվելու:
-
27.12.2024|
19:48
Ռուսական էներգահամակարգից անջատվելուց հետո կտրուկ աճել են Բալթյան երկրների էլեկտրաէներգիայի սակագները:
Դեկտեմբերի 27-ին Nord Pool բորսայում էլեկտրաէներգիայի միջին օրական գինը Էստոնիայի համար բարձրացավ մինչև 14,2 ցենտ 1 կՎտ.ժ-ի համար, ինչը մոտ 50 անգամ գերազանցում է Ֆինլանդիայում գործող սակագինը...
-
24.12.2024|
21:44
Իրավիճակը հանգեցնում է էլեկտրաէներգիայի պիկային պահանջարկի շրջանում մոտ 15 հազ. ՄՎտ պակասորդի։ Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները լուրջ խնդիրներ են ստեղծում արդյունաբերության և քաղաքացիների համար...
-
15.12.2024|
16:50
Երբ ասում եմ, որ ազգաբնաչության սոցիալական վիճակը սրվում է, ոմանք սրտնեղում են։ Փորձագիտական գնահատականները մի կողմ դնելով, ներկայացնում եմ պաշտոնական վիճակագրությունից ընդամենը մի քանի դրվագ.
* 475 հազար մարդ մոտ 80 հազար դրամ կազմող պարենային զամբյուղից (կոմունալ, տրանսպորտի, հագուստի ծախսերը չեն ներառված) շատ ցածր` մոտ 45-52 հազար դրամ ստացող կենսաթոշակառուներ են։
* 190 հազարից ավելի մարդ պաշտոնապես գրանցված գործազուրկներ են։ Շատերը չեն գրանցվում որպես գործազուրկ, քանի որ դրա համար նպաստ չի տրամադրվում։
-
15.12.2024|
11:03
Նիկոլյան պոպուլիզմը խոստացավ պետբյուջեի միջոցներով վճարել անհուսալի դասակարգված վարկառուների պարտքերը, սա, իմ կարծիքով, իր մեջ պարունակում է խոշոր կոռուպցիոն սխեմա: Այսինքն, անհուսալի վարկը առևտրային բանկի կողմից հաշվեկշռից, որպես ծախս, դուրս գրված միջոց է՝ տվյալ վարկային պարտավորության 100%-ի չափով:
-
02.12.2024|
20:48
Ռուսաստանյան վստահելի աղբյուրներիս համաձայն՝ Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը: Սպասվում է, որ արդեն այս ամիս պետք է կայանա դրա շուրջ առաջին հանդիպումը...
-
25.11.2024|
16:02
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար: Առաջիկա երեք տարիների ընթացքում սրա 30%-ը ենթակա է մարման: Այս պարտքի 48.5%-ը արտարժույթով է:
-
25.11.2024|
13:42
՛՛Россия рассчитывает выйти на рекордный товарооборот с Арменией в $14-16 млрд по итогам года՛՛,- заявил в интервью газете «Известия» посол России в Армении Сергей Копыркин...
-
20.11.2024|
21:38
«Միջին միջանցքն» էլ է շրջանցելու Հայաստանը:
Ավելի շուտ՝ արդեն շրջանցում է...