ՀՅԴ-ն և «Սրբազան պայքարը» երեկ հայտարարել են իրենց կողմնակիցների շրջանում զանգվածային ձերբակալությունների, խուզարկությունների, Ներքին գործերի նախարարությունը՝ ձեռնարկված կանխարգելիչ-բացատրական աշխատանքների մասին...
Երբ օրվա ընթացքում ստիպված ես հայացքդ կտրել պատերազմական իրադարձությունները լուսաբանող միջազգային լրահոսից ու վերլուծություններից, և աչքդ ընկնում է հայկական «քաղաքական դաշտում» շարունակվող թամաշային խրախճանքներին, առաջին տպավորությունն այն է, թե սա իրականություն չէ, այլ ինչ-որ գիտաֆանտաստիկ ուտոպիա...
Վերջին ամիսների հայաստանյան ներքաղաքական ամբողջ օրակարգը արհեստական բնույթ է կրում։ Սա վերաբերում է թե՛ Նիկոլի ու Աննայի «արտասովոր» պահվածքին, թե՛ իմպիչմենտին ու Եկեղեցու և Կաթողիկոսի շուրջ ծավալվող անցուդարձին...
4 տարվա մեջ առաջին անգամ Նիկոլին ռադ անելու շատ կոնկրետ քայլ է արված: Կոնկրետ էն կարգի, որ չափազանց պարզ է, թե Նիկոլին ռադ անելու գործում իրոք շահագրգիռ մարդկանցից ու խմբերից ով ինչ պետք է անի, որ արդյունքը լինի դրական...
Շատերը զարմանում կամ վրդովվում են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Կուրբան Բայրամ տոնի առիթով շնորհավորել Թուրքիայի նախագահ Էրդողանին և Ադրբեջանին։ Բա ի՞նչ աներ։ Ինքն իր տերերին է շնորհավորել և նրանցից ունի ակնկալիք, այլ ոչ թե հայ ժողովրդից, որի եկեղեցու դեմ թրքահաճո պայքար է սկսել...
Վերջերս քննարկվող հարցերից մեկն այն է, որ Փաշինյանը օրակարգ է թելադրում, բոլոր ելույթ ունեցողները ընդդիմությունից լինի, թե ընդհանրապես հակաիշխանական ճամբարից, ցավով հայտնում են, որ Փաշինյանը թելադրում է օրակարգ...
Եթե ընդդիմությունը շարունակի քաղաքական պայքարը կառուցել միայն հակափաշինյան հռետորաբանության վրա՝ առանց ժողովրդին առաջարկելու հստակ, իրագործելի ու փաստերով հիմնավորված ճանապարհային քարտեզ, ապա 2026-ը ոչ թե պատմական շանս է դառնալու, այլ՝ հերթական քաղաքական մեծ հիասթափություն...
Հայաստանի Երրորդ Հանրապետության տակ ականները շարվել են 1994-ի զինադադարից անմիջապես հետո: Տեղեկացվածներն ու հետազոտողները գիտեն, որ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների կիրառման առաջին փորձարկումը եղել է Հայաստանում՝ 1996-ի նախագահական ընտրության ժամանակ...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...