Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Հույսը չեն կտրում

Հույսը չեն կտրում
28.06.2013 | 01:53

ԲՀԿ-ն հետընտրական վիճակներից ոչ մի կերպ դուրս չի գալիս, ներքին «բլթբլթոցներն» էլ մի քանի շերտանի են: Նախ` զգայունները նեղված են նրանից, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կոլյայիչը կանչեց իրենցից ոմանց (ասենք` Տոնուսի Աշոտին), ասաց` կարա՞ք մեծամասնականով ձեր տարածքներում թեկնածություն դնեք, հաղթեք ՀՀԿ-ի թեկնածուին, փողը ես կտամ… պարտքով: Հիմա քիչ-քիչ Կոլյայիչը հետ է գանձում պարտվածների գումարները` նրանց ողջ «ինքնությամբ» հանդերձ:
Հաջորդ «բլթոցն» առնչվում է ներքին իրադրությանը. կուսակցությունում շատ են դժգոհությունները, որ Կոլյայիչը էն գլխից էլ գիտեր, թե ինչ է լինելու, ընտրությունների ժամանակ իրենց դատարկ տեղը կռվեցրեց ՀՀԿ-ի հետ, տեղական-մարզային չինովնիկների հետ, ոմանք հայտնվեցին դատ ու դատաստանի առաջ (նկատառվում է առաջին հերթին Վայքի նախկին մարզպետը), իսկ ինքը հիմա ջան-ջիգյար է «նախագահ ջանի» հետ, ճանապարհում-ընդունում է, նստում-վեր կենում հետը, իրենք էլ էսպես` անտեսված:
Երրորդ շերտն էլ դեռ հույսը չի կտրում, որ ֆորս-մաժորի դեպքում ԲՀԿ-ն ու Ծառուկյանն ընդդիմություն կդառնան` թեթևացնելով իրենց ու ԲՀԿ-ի այսքան անհեթեթ վիճակը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ