Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Մեդվեդևը պատմել է, թե սոցիալական ցանցերն ինչ ազդեցություն են ունենում քաղաքականության վրա

Մեդվեդևը պատմել է, թե սոցիալական ցանցերն ինչ ազդեցություն են ունենում քաղաքականության վրա
01.11.2013 | 17:19

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ քաղաքական կյանքում սոցիալական ցանցերը մեծ ազդեցություն ունեն:
Երիտասարդ նորարարները ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ նրանից հարցրել են, թե ինչն է այս փոփոխվող աշխարհում առավել ազդեցիկ` հասարակական գործունեությո՞ւնը, թե՞ տեխնոլոգիաները, Մեդվեդևը պատասխանել է, որ` թե մեկը, թե մյուսը, նրանք երկուսն էլ հավասարապես ազդում են: «Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նույնիսկ տասը տարի առաջ սոցիալական ցանցերն այս աստիճան կարող են ազդել քաղաքականության հետագա զարգացման վրա: Սկզբում բոլորը մտածում էին, որ դա ինչ-որ զվարճալի զբաղմունք է երիտասարդների համար: Նրանք գրում էին միմյանց զանազան բաներ, ինչ մտքներով անցնում էր, դե ինչ արած` թող զվարճանան, մտածում էինք: Սակայն պարզվեց, որ դա այդպես չէ»,-ասել է Մեդվեդևը:

Նրա խոսքով, սոցիալական ցանցերը մեծ զենք են քաղաքականության և քաղաքակրթության վրա ազդելու համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ