Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Միքայել Մանուկյանը վերադարձավ ԱԺ

Միքայել Մանուկյանը վերադարձավ ԱԺ
15.01.2014 | 11:40

Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամայիս Թեմուրի Գրիգորյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի դիմումը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հավհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Վաղինակի Մանուկյանին տալու վերաբերյալ:

Դիտվել է՝ 3395

Մեկնաբանություններ