Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

TRIPP-ի պատկանելության իրավունքը ժամանակի ընթացքում կարող է վերաբաշխվել

TRIPP-ի պատկանելության իրավունքը ժամանակի ընթացքում կարող է վերաբաշխվել
25.01.2026 | 13:54

Հաշվի առնելով, որ Դավոսում Ալիև-Թրամփ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է TRIPP նախագիծը (առանց Նիկոլ Փաշինյանի, ում հետ չի եղել նաև երկկողմ հանդիպում), հաշվի առնելով նաև, որ Թրամփի հետ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի նախագահը հանդիպումներ է ունեցել մի շարք առաջատար ներդրումային ու ենթակառուցվածքների կառավարման համաշխարհային անուն ունեցող կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում, օրինակ, BlackRock-ի ներկայացուցիչների հետ, կարո՞ղ ենք ենթադրել, որ ինչ-որ մի պահի ԱՄՆ այդ 76% բաժնեմասի 25%-ը կարող է ձեռք բերել հենց Ադրբեջանը: Հատկապես, որ Բաքուն ժամանակին պատրաստակամություն էր հայտնել թե՛ ֆինանսավորել, և թե՛ կառուցել նախագիծը։ Այսինքն, տրամաբանությունը հուշում է, որ առնվազն կարելի է չբացառել, որ նախագծի պատկանելության իրավունքը ընթացքում կարող է վերաբաշխվել հետևյալ կերպ․ 24% (Հայաստան), 25% (Ադրբեջան), 51% (ԱՄՆ)։ Կամ, օրինակ, 24:24:52.

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ