2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Գավառամտությունը մեզ դարձնում է լուսանցքային, իսկ նարեկացիական շունչը՝ առանցքային

Գավառամտությունը մեզ դարձնում է լուսանցքային, իսկ նարեկացիական շունչը՝ առանցքային
03.04.2026 | 13:14

Նարեկացին ամբողջ «Մատյան ողբերգության» պոեմի ոչ մի տողում չի ակնարկում, առավել ևս՝ սնապարծորեն չի հայտարարարում, որ ինքը հայ է։ Նա իր հայրենիքի հետ անուղղակաիորեն առնչվում է միայն պոեմի մեկ դրվագում, երբ իր տառապանքները կշեռքի մի նժարին է դնում, իսկ մյուս նժարին՝ Արարատ լեռը: Սակայն ամբողջ ստեղծագործությունը հագեցած է հայ մարդկային տեսակի հոգեկերտվածքին բնորոշ աստվածային կատարելությանը մերձենալու ձգտումով։

Հատկապես մեր դարաշրջանի հայազգի ստեղծագործողները սիրում են թղթին պահ տված իրենց տողերում ընթերցողին անհարկի անընդհատ հիշեցնել, որ իրենք հայ են։ Պատկերացնու՞մ եք՝ Բալզակն իր ստեղծագործություններում ինքնաբավ գավառամտությամբ անընդհատ ընթերցողի ականջի մեջ շեփորահարեր, թե ինքն ինչ ազգի ներկայացուցիչ է, կամ դա անեին Շեքսպիրը, Շոլոխովը, Ռեմարկը... Նման անհարկի հիշատակումներ նրանց գրվածքներում եթե լինեին՝ ընթերցելիս խորը հիասթափություն կապրեի։

Իմ ասած գավառամտության ախտորոշումն առաջին հերթին հենց ազգի եզակիության այդ կեղծ սինդրոմի առկայությամբ է պայմանավորված։ Գրածդ պիտի նաև ֆրանսիացին, գերմանացին կամ անգլիացին հաճույքով ընթերցի, ինչպես մենք ենք նրանց հեղինակներին կլանված ընթերցում։

Իհարկե, թեմաներ կան, որ միայն մեր ազգի ճակատագրի հետ են առնչվում, բայց նույնիսկ այդ դեպքում պիտի կարողանալ այնպես գրել, ինչպես Ֆրանց Վերֆելն է շարադրել իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը։ Այսինքն՝ պիտի կարողանաս անաչառ «կեցվածք ընդունած» ունկնդրես համամարդկային ցավին և նրա տիեզերական թարգմանը լինես, միայն այդ դեպքում հեղինակային խոսքդ մարդկային հարազատությամբ կընկալվի այլ ժողովուրդների կողմից։

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ