ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Քեզ թուլացնողը, քեզ հանձնել ու հանձնվել խորհուրդ տվողը քո թշնամին է

Քեզ թուլացնողը, քեզ հանձնել ու հանձնվել խորհուրդ տվողը քո թշնամին է
11.05.2026 | 15:10

«Ո՞ւմ էրեխեքի կյանքի հաշվին եք հետ բերելու Արցախը»:

Սա քպ-ի

ամենասրիկա,

ամենահակահայ,

ամենաթշվառ,

ամենաանհայրենիք,

ամենաթշնամահաճո,

ամենապառակտիչ,

ամենախղճուկ,

ամենաողորմելի,

ամենահակապետական ու

ամենաբանակամերժ

քարոզն էր, որ տեղ արեց բազմաթիվ թեփուղեղ և դատարկագլուխ յան ազգանունով առանձնյակների շարքերում:

Եթե դու այսօր ՔՈ կյանքի գնով պատրաստ չես ՀՈՂԴ ու ՊԵՏՈՒԹՅՈՒՆԴ ՊԱՀԵԼ, ապա վաղը քո երեխայի կյանքը արժեք չի ունենալու:

Եթե այսօր դու չես գիտակցում, որ հարևանիդ տունն էլ, քո տունն էլ ՆՈՒՅՆ ՀՈՂԻ վրա են, ու երբ հարևանդ կորցնում է իր տունը, վտանգը քեզնից ոչ թե հեռանում է, այլ մոտենում, ապա վաղը քո երեխան տուն չի ունենալու:

Եթե այսօր դու ելել ես քո միակ պաշտպանի՝ բանակի դեմ և ռազմահայրենասիրություն քարոզելու փոխարեն տկարամիտ պացիֆիզմ ես քարոզում, ապա միայն թշնամուդ գործն ես հեշտացնում և՝ ընդամենը:

Եվ ուրեմն՝ ցանկացած մեկը, ով արտաբերում է այս նախադասությունը, կամ տկարամիտ է, կամ

դավաճան է, կամ էլ հայ չէ, քանզի հայը գեներով գիտի, որ պիտի պատերազմով պահի իր հողը, ուժեղ լինի այնքան, որ իր դեմ սրով եկողը սրից էլ ընկնի:

Քեզ թուլացնողը, քո ուղեղը տկար պացիֆիզմով լցնողը, քեզ հանձնել ու հանձնվել խորհուրդ տվողը ՔՈ ԹՇՆԱՄԻՆ Է, հիշի՛ր: Հիշի՛ր, որ երեխեքիդ կյանքն արժեք ունենա, ոչ թե դառնա թշնամու՛դ հաղթանակների գինը:

Մայիսի 28-ին նիկոլի հերթական բեմադրած պառադին հարց կտաք քպ-ականներին. ինչի՞ համար են այդ զենքերը, եթե բանակիդ ոգին պարտված ես պահում, հանձնվողականություն ու պացիֆիզմ ես քարոզում և աջ ու ձախ գոռում՝ թշնամին ճիշտ է, մենք՝ սխալ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3017

Մեկնաբանություններ