Այսօր նաև մեր համազգային խարանի և ամոթի օրն է, քանի որ ակնհայտ ապօրինի, անհեթեթ մեղադրանքով դատում եմ Վեհափառ Հայրապետին ու բարձրաստիճան հոգևոր դասին:
ՀԻՇԵ՛Ք․ Եկեղեցական աստիճանի նկատմամբ արհամարհանքն ու անպատվությունը մեղք են, իսկ այդ մեղքի հոգևոր հետևանքը, եթե չկա ճշմարիտ զղջում և ապաշխարություն, Աստծուց հեռանալն է։ Իսկ անտարբերությունը, լռությունն ու անտարբեր ձևանալը գաղջություն են՝ մեղքին համաձայնություն և մեղսակցություն։
Ուստի, այսօր, Տերը կամենա, Ժամը 14:30-ին կլինենք Մայր Տաճարում՝ աղոթքի հանուն մեր Եկեղեցու, Հայրենիքի և հոգևոր դասի զորակցության, իսկ ժամը 15:30-ին - դատարանի բակում՝ զորակցելու դատարան կանչված Վեհափառ Հայրապետին և եպիսկոպոսներին։
Առաջն Աստված...
Սամվել դպիր Գրիգորյան