Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ

Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ
21.09.2026 | 16:10


35 տարի՝ անկախ Հայաստան։ Երեք տարի՝ Արցախից հայերի բռնի տեղահանությունից։
Այս օրը դժվար է պարզապես տոնել։ Մենք ուրախ ենք մեր անկախության համար, բայց այդ ուրախության կողքին կա մի ցավ, որը չի լռում՝ Արցախի կորուստը, հայրենազրկված հազարավոր ընտանիքների ճակատագիրը, թողած տունը, բակը, եկեղեցին ու հայրենի հողը։ Եվ այդ ցավի մեջ որպես դաշույն խրված է այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը Արցախի հարցում՝ այն որոշումներն ու քայլերը, որոնց հետևանքների հետ այսօր ապրում ենք բոլորս։
Պատմությունը դեռ իր գնահատականը կտա՝ ով ինչ արեց, ինչ չարեց և ինչու։ Բայց այսօր մեր հարցը շատ պարզ է․ Ինչպե՞ս կարող է սիրտդ լիովին ուրախանալ, երբ քո հայրենակիցը զրկված է իր հայրենիքից։ Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ։
35 տարի՝ անկախություն։
3 տարի՝ չսպիացող ցավ։
Եվ մի ամբողջ սերունդ՝ հիշելու, պահելու ու արժանապատիվ ապագայի համար պայքարելու պարտավորությամբ։
Արցախը կարող են հեռացնել մեր առօրյայից, բայց չեն կարող հեռացնել մեր հիշողությունից, մեր պատմությունից ու մեր սրտից։

Հակոբ Հակոբյան
Դիտվել է՝ 2875

Մեկնաբանություններ