«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Ղազախստանն ու Ադրբեջանը դատապարտված են լուծարման ՈՒկրաինայից հետո

Ղազախստանն ու Ադրբեջանը դատապարտված են լուծարման ՈՒկրաինայից հետո
01.05.2026 | 11:50

Արդեն գրեթե հաստատված փաստ է, որ Ռուսաստանի ՈՒրալում և խոր թիկունքում զբոսնող և ավեր բերող բանդերական դրոնները արձակվում են եղբայրական Ղազախստանի տարածքից: Չկա գլխավոր հարցի պատասխանը. Տոկաև էֆենդին տեղյա՞կ է այս ամենից, թե՞ նրան հարցնող էլ չկա, և արևմտյան հրահանգով բանդերականների զինուժը գործում է Ղազախստանում գրեթե բացեիբաց:

Սակայն, եթե նկատի ունենանք, որ Տոկաև էֆենդու կառավարության կազմում կա ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ՝ հակառուսական սանկցիաների կատարման վերահսկման բարձր առաքելությամբ օժտված, ապա դժվար չէ եզրահանգել, որ Ուկրաինային Ռուսաստանի դեմ գրոհների համար լոգիստիկայի ապահովումը բազմավեկտոր Տոկաև էֆենդուն պարտադրելը բարդ բան չէ: Մնում է սպասել, թե երբ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում ընկած դրոնների փշրանքները կմտցնի էֆենդու համապատասխան տեղը:

Հավելեմ, որ ղազախական կողմի պատճառած վնասը Ռուսաստանին ահռելի է, միայն «Պաուտինա» օպերացիայի արդյունքում այդ երկիրը կորցրեց ստրատեգիական ավիացիայի առնվազն 10 միավոր, էլ չեմ խոսում ՌԴ նավթամշակման օբյեկտների ոչնչացման մասին:

Դե, Ադրբեջանն էլ իր հերթին Իսրայելի լոգիստիկայի կենտրոններից է Իրանին հարվածելու վեհ գործում, սա արդեն ապացուցված է, Իրանին այլևս հակառակը չես հրամցնի: Պլյուս բանդերականների հետ համատեղ զենք-զինամթերքի արտադրության պայծառ մտադրությունները՝ Ալիև էֆենդու լուսավոր գլխի մեջ ծնունդ առած: Փաստորեն, ՌԴ երկու հարևան պետությունները երկու հարգարժան էֆենդիների գլխավորությամբ պատերազմ են վարում Ռուսաստանի և Իրանի դեմ:

Բազմիցս ասել եմ 2020-ից ի վեր, որ Ղազախստանն ու Ադրբեջանը դատապարտված են լուծարման Ուկրաինայից հետո, այդ հեռանկարի համար նրանք անում են ամեն ինչ: Եվ ուրեմն, համբերությամբ զինվենք, հետևենք իրադարձությունների զարգացմանը և հուսանք, որ մինչ այդ պահը Հայաստանում հաստատված կլինի ազգային, ոչ թշնամի արևմտական իշխանություն, որպեսզի Հայաստանը կարողանա մաքսիմալ դիվիդենդներ քաղել գալիք ֆունդամենտալ աշխարհաքաղաքական փոփոխություններից:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մանրամասները՝ eadaily․com-ում

Հղումը՝

https://eadaily.com/.../tihiy-sgovor-ili-slepaya...

Դիտվել է՝ 3931

Մեկնաբանություններ