Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ասում են…

Ասում են…
10.02.2026 | 15:36

Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար այլընտրանք չունեն. այդ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար, և այս իրողությունը պետք է հասկացնել արևմտյան գործընկերներին:

Եթե ԱՄՆ-ը փորձի միջամտել կամ վնասել երկու եղբայրական և հարևան երկրների՝ Իրանի և Հայաստանի հարաբերություններին, ապա «TRIP» նախագծի իրականացումը կդառնա ծայրահեղ ռիսկային:

Ոչ մի երրորդ երկիր իրավունք չունի ճնշում գործադրելու Հայաստանի վրա՝ ստիպելով հրաժարվել Իրանի հետ հարաբերություններից կամ կրճատել դրանք: Իրանը ամենամեծ շահագրգիռ կողմն է Հայաստանի և հատկապես Սյունիքի մարզի տնտեսական զարգացման հարցում, սակայն Հայաստանի տնտեսական զարգացումը չի կարող առիթ դառնալ երկու եղբայրական երկրների և հազարամյա հարևանների հարաբերություններին հարվածելու համար:

Իրանը մշտապես հարգել է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ դրանք հրապարակայնորեն հայտարարելով իր «կարմիր գիծը»` լուրջ և կոշտ զգուշացումներ անելով բոլոր տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողներին:

Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը Հարավային Կովկասում Իրանի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից են, և դրանց խախտումն անընդունելի է։

Փույա Հոսեյնի

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր

Դիտվել է՝ 193100

Մեկնաբանություններ