Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

«Ամենամեծ սխալը, որ կարելի է անել հայերի հանդեպ, նրանց վերացնել փորձելն է»

«Ամենամեծ սխալը, որ կարելի է անել հայերի հանդեպ, նրանց վերացնել փորձելն է»
24.04.2026 | 13:21

Ալեքսիս Օհանյանը՝ Թուրքիային.

«Մենք երբեք չենք դադարելու բարգավաճել, և դա ամեն օր ձեզ կհիշեցնի, որ դուք ձախողվել եք»։

Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը իր Instagram-ում հրապարակել է ցեղասպանությունից փրկված նախնիների ընտանեկան լուսանկար՝ իր ընտանեկան պատմությամբ։

«Փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք։

Աջ կողմում պապիկս է, ձախում՝ տատիկս, ով անցել է անապատի սարսափները մինչև Հալեպ։

Մեծ պապս ականատես է եղել, թե ինչպես են թուրք զինվորները գլխատել իր ծնողներին և մեծացել է որբանոցում։

Վերա մորաքույրս ուսուցչուհի էր Բրուքլինում և խնայում էր, որ ես համալսարան ընդունվեմ։

Ամենամեծ սխալը, որ կարելի է անել հայերի հանդեպ, նրանց վերացնել փորձելն է։ Դա երբեք չի հաջողվի։ Դա միայն ուժեղացնում է մեզ», գրել է Օհանյանը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 3575

Մեկնաբանություններ