«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են

Հայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են
03.11.2026 | 19:48


Երեկ երեկոյան անցնում էի Վարդան Մամիկոնյանի հուշարձանի մոտով։ Կանգնեցի, որ մի պահ նորից մտքով և հոգով աղերսվեմ մեր հերոսական անցյալին, մեծն սպարապետի և նրա ռազմիկների ոգեշունչ կերպարներին... Հանկարծ նկատեցի՝ արձանն ինքը մթության մեջ է. ոչ մի լուսարձակով չի ընդգծվում։ Շուրջն ամենուր քաղաքը լուսավորված էր՝ սրճարանները, խանութները, փողոցները, ճեմուղիները, հեռվում փայլփլում էր Երևանի հեռուստաաշտարակը... Եվ միայն ամենայն հայոց սպարապետն էր խավարեցված։
Արդյո՞ք սա պատահականություն է։ Չեմ կարծում։ Օտար տիրապետության այս շրջանում Հայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են։ Առայժմ հանգցնում են հուշարձանների լույսերը, հետո կփորձեն նաև կազմաքանդել ու ապամոնտաժել՝ այս կամ այն պատրվակով։ Իզուր չէ, որ հատկապես վերջին տասնամյակներում Վարդան Մամիկոնյանի մասին գրվել ու գրվում են պատվիրված զրպարտագրեր, ՀՀ առաջին հեռուստաալիքով անցկացվել են անհեթեթ «բանավեճեր», թե, խելքի աշեցեք, արդյո՞ք Վարդանն էր իրական հերոսը, թե՞... ստորագույն դավաճան Վասակը։
Այնինչ նախապատրաստվում էին այս օրվան, երբ դրածոները պետք է ուրանային հայկական սրբությունները, մեր նահատակներին, մեր Եկեղեցին, մեր Արցախը, մեր Արարատը, մեր Սյունիքը, առհասարակ այն ամենը, ինչ Հայաստան է՝ հայի հայրենիք ու բնօրրան։
Սակայն ինչ էլ անեն՝ Վարդան սպարապետն ու Վարդանանք միշտ լինելու են հայության սրտում, քանի դեռ կա այդ հայությունը։ Եթե անգամ Հայաստանն ու հայությունն էլ հաջողեն վերացնել, արմատախիլ անել ու բնաջնջել, Վարդան սպարապետն ու Վարդանանք ապրելու են որպես ավելի կենդանի հայեր, քան մեռած հոգիներով ուրացածներն ու դավաճանածները։
Ամենից զատ, մերօրյա ուրացողները չեն գիտակցում, որ լույսը Վարդան սպարապետի և նրա ռազմիկների վրա միշտ կա և հավերժ է, որովհետև այն նյութական չէ, այլ՝ աստվածային։

«Թէպէտ եւ ի նմին կատարեցան մահուամբ, սակայն անուն քաջութեան եկաց մինչև ցայսօր ժամանակի» (Եղիշե)։

Արմեն Այվազյան
Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ