«Ես միշտ ընդդիմացել եմ Թրամփին։ «Նա ինձ երբեք դուր չի եկել», «Աստված իմ, ինչպիսի ապուշ է նա», «Ինձ թվում է, որ նա սրիկա է», «Երբեմն ես մտածում եմ, որ Թրամփը ցինիկ սրիկա է, իսկ երբեմն՝ որ նա ամերիկյան Հիտլերն է»։
Այս արտահայտությունները Ջեյ Դի Վենսը ժամանակին ուղղել է Դոնալդ Թրամփի հասցեին:
Սակայն ընդամենը մի քանի տարի անց Վենսը դարձավ Թրամփի ամենահուսալի դաշնակիցներից մեկը։
Այսօր Հայաստանի բնակիչների շրջանում նորաձև է նամակ (բաց կամ փակ) գրել Վենսին: Ահագին մարդ արդեն գրել է, մնացածը գրում են, ոմանք նույնիսկ ուղարկել են:
Եվ, եթե Հայաստանում դեռ մնացել են մարդիկ, որոնք չեն հասցրել Վենսին նամակ գրել, ապա թող չշտապեն: Այդօրինակ գործիչներ մեզ մոտ էլ շատ կան: Իբր ընդդիմություն են, այնուհետև` իշխանություն, հետո` այդ իշխանության իբր ընդդիմություն, հետո` այդ ընդդիմության ընդդիմություն, հետո` ... Մի խոսքով, ամեն ինչ հանուն իշխանության:
Դուք այդօրինակներին նամակ կգրե՞իք:
Կարեն Հեքիմյան