Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին ընդհանրապես անդրադառնալը

Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին ընդհանրապես անդրադառնալը
11.02.2026 | 12:11

Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ հիմա համարյա բան չմնաց ավելացնելու։ Սակայն փորձեմ մի բան էլ ես ասել։

Կարծում եմ՝ Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել։ Ընդամենը պետք է ճիշտ հասկանալ քաղաքականության նրբությունները և ԱՄՆ-ի շահերը։ Ի դեպ, Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք ԱՄՆ-ը ավելի մոտ է, քան երբևէ՝ Հարավային Կովկասում հասնելու նրան, ինչին բոլոր վարչակազմերը ձգտել են շուրջ 30 տարի․ այն է՝ ազդեցություն հաստատել տարածաշրջանում՝ զրկելով Ռուսաստանին իր ազդեցության գոտուց: Դա չհաջողվեց Բուշ-Կրտսերի վարչակազմին Վրաստանի գործոնի կիրառմամբ, բայց հավանական է, որ այսօր դա կարող է ստացվել Հայաստանի և Ադրբեջանի օգնությամբ։

Մի քանի կարևոր նկատառում։

ԱՄՆ-ը Հայաստանում ներդրումներ չի անելու, այլ թույլ է տալու ամերիկյան ընկերություններին Հայաստանին վաճառել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան տեխնոլոգիաներ և ապրանքներ։ Իրականում հիմա հենց Թրամփի վարչակազմն է, որ աշխարհից ներդրումներ է բերում ԱՄՆ՝ վաճառելով ամերիկյան ապրանքներ, զենքեր և տեխնոլոգիաներ տարբեր պետությունների։

Վենսը չի աջակցում Հայաստանին կամ Ադրբեջանին․ նա առաջ է մղում իր պետության աշխարհաքաղաքական շահերը Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա, որոնց մի մասը անցնում է TRIPP-ով։ Սա նորմալ երևույթ է։

Նա նաև չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին, և սա նույնպես նորմալ ռեալպոլիտիկ է։

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի համար փոխգործակցության տեսանկյունից գտնվում են նույն հարթության վրա։ Սակայն Ադրբեջանի կարևորությունն ավելի մեծ է՝ հաշվի առնելով տասնյակ գործոններ։

Ինչպես արդեն ասացի, ԱՄՆ-ի կառավարությունը ներդրումներ չի անում, այն վառում է «կանաչ լույս» ներդրումների համար և տալիս համապատասխան թույլտվություններ տեխնոլոգիաների արտահանման համար։ Նույնը արվել է Հայաստանի և Ադրբեջանի համար։ Թե ով որքան կկարողանա օգտվել դրանից, կախված է այդ երկրի իշխանությունների ունակություններից։

Գերիների հարցում Վենսի հայտարարությունը՝ հարցը բարձրացնելու առումով, փաստորեն մնաց զուտ խոսքի մակարդակում, և սա ցավալի է ԱՄՆ-ի հաջորդ նախագահի հիմնական թեկնածուի համար։

Ադրբեջանին վաճառվող անվտանգային և հետախուզական սարքավորումները Հայաստանի դեմ չեն, այլ ուղղված են Իրանի հետ ծովային-ցամաքային սահմանի պաշտպանությանը:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության մասին թվիթը ջնջելուն, ապա սա շատ անլուրջ քայլ է, և Վենսի թիմի բացթողումն է:

Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին ընդհանրապես անդրադառնալը։ Ի վերջո, վերջին տասնամյակում ամերիկյան թիվ մեկ քաղաքական թեման եղել է ընտրություններին Ռուսաստանի կամ այլ պետությունների կողմից միջամտությունը և դրա անթույլատրելիությունը։

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 324

Մեկնաբանություններ