«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»
06.12.2019 | 01:36
Խոսքը, անշուշտ, ոչ թե հայի, այլ հայության մեջ ապրող ու գործող, հայի անուն ազգանուն կրող տականքի մասին է, որը, իրոք, անմրցելի է, բայց որի գենետիկ ինքնությունը կամ էությունը բնավ հայինը չէ (առարկողները թող հայ ժողովրդի պատմությունը լավ ուսումնասիրեն):
Եվ, ահա, այդ տականքը, հատկապես «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո, ակտիվացել է, ինչպես ասում են, ջրի երես ելել, քանի որ փաշինյանական նոր Հայաստանում, իհարկե, ոչ առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ու նրա վստահելի պաշտոնյաներից ոմանց շրջապատի մեղսակցության, «հայու գենն» ատողների համար միանգամայն նպաստավոր պայմաններ են ստեղծվել:
Կոտայքի մարզում, ինչպես արդեն հայտնի է, ս. թ. դեկտեմբերի 2-ին հերթական սրբապղծությունն է կատարվել. Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում անհայտ անձը կամ անձինք կոտրել են պանթեոն մուտք գործող ճանապարհին տեղադրված երկաթե սյուները, ինչպես նաև պանթեոնը գիշերային ժամերին լուսավորող մի քանի լապտերներ: Վանդալիզմի տվյալ դրսևորումը ոստիկանները դեռ չեն բացահայտել:
«Սա միանշանակ վանդալիզմ է, մեծ ցավ ենք ապրում այս ամենին ականատես լինելով: Այս անգամ ևս այս սրբապղծության հեղինակները թաքնված են, և հուսով ենք՝ ոստիկանությունը կպարզի և՛ այդ անձանց ինքնությունը, և՛, ամենակարևորը, այն դրդապատճառները, որոնք ստիպում են նշյալ շրջանակներին՝ ձեռք բարձրացնել մեր արժեքների վրա»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Պռոշյանի կոմիտեի ներկայացուցիչ Էդուարդ Թովմասյանը:
Այս տարվա ապրիլի 2-ին թալանեցին հերոս նահատակներից Արմենակ ՈՒրֆանյանի մորաքրոջ որդու և այլոց ավտոմեքենաները, իսկ օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները` շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ լցնելով։
Պանթեոնում տեղի ունեցածից հետո տեղեկություններ տարածվեցին, որ նման սրբապղծության դրսևորումներ, «Եռաբլուր»-ից բացի, հայտնաբերվել են նաև որոշ գևրեզմանատներում, սակայն մնացել են չբացահայտված: Մասնավորապես` SHAMSHYAN.com-ն օգոստոսի 1-ին ահազանգեր էր ստացել քաղաքացիներից, որոնք հայտնել էին, որ նույն վայրագությունը, որը մի քանի օր առաջ հայտնաբերվել էր Նուբարաշենի, Եղվարդի, Զովունիի, գերեզմանոցներում, կատարվել է նաև Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։
2018 թ. հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ անհայտ վանդալներն ամբողջությամբ կոտրտել, ոչնչացրել են Արագած լեռան հարավային գագաթին տեղադրված Արցախյան ազատամարտի հերոսներ Լեոնիդ Ազգալդյանի, Թաթուլ Կրպեյանի, Պետրոս Ղևոնդյանի (Պետո), Մանուկի, ինչպես նաև Շուշիի առանձնակի գումարտակի մարտիրոսված այլ հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարերը: Անհայրենիք այդ տականքները հուշաքարերի կտորները լցրել էին Արագածի խառնարանի մեջ: Վանդալիզմի հիշյալ դրսևորումը հայտնաբերել էին դեպի Արագածի գագաթ իրենց ավանդական ուխտագնացությունը կատարող ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի մի խումբ նախկին ազատամարտիկներ: Արագած լեռան վրա կատարված հանցագործությունը նույնպես չբացահայտվածների թվին է պատկանում:
ՈՒշագրավ ու հատկանշական մի փաստ. Ինչպես ՀՀ ոստիկանությունը, այնպես էլ քննչական կոմիտեն իրենց պաշտոնական կայքերի լրահոսում անգամ մեկ նախադասությամբ չեն անդրադարձել Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում կատարված վանդալիզմին: Գուցե հիմա արդեն ոչ թե հայկակա՞ն, այլ վանդալների՞ ժամանակն է…
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը»
- Մի բանակում, որտեղ զինվորին կարող են հարկադրել ինքնասպանության, ի՞նչ դժվար է որևէ մեկին հարկադրել, որ հատի հայ-ադրբեջանական սահմանը
- Այսօր էլ ՌԴ Անվտանգության խորհրդի զգուշացումը հրապարակվեց. Հայաստանում «Firebird AI» տվյալների կենտրոնը կարող է աշխատել ԱՄՆ-ի հետախուզության համար
- Մոսկվայից մեկը մյուսի հետևից զգուշացնում են Նիկոլ հայադավի իշխանությանը, և դրանց իմաստը հետևյալն է՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, հետո աղետ է լինելու
- Մեդվեդևի խիստ զգուշացումը. Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր ՈՒկրաինա դառնալն է
- ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը չի կարող ավարտվել այլ բանով, քան կողմերից մեկի պարտությամբ. ամերիկագետ Դմիտրի Դրոբնիցկի
- «Եթե ԱՄՆ-ը նորից գնա ռազմական լուծումների ճանապարհով, մենք պատրաստ ենք ավելի լավ, քան երբևէ». Իրանի արտգործնախարար
- Նիկոլ հայադավն իր ցեղակցին՝ հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին, մի որոշ ժամանակ հետո կարտահանձնի Ադրբեջանին
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 24
- ԱՄՆ-ը այլ ծրագրեր էլ ունի, հավանաբար, Իրանի դեմ մարտավարական միջուկային զենքի կիրառում
- Վերջին մարտից առաջ. Իրանը սպանիչ պատասխան է պատրաստում ԱՄՆ-ի նոր հարվածին
- Իրանը նվաստացրել է ԱՄՆ-ին՝ որսալով նրա ստորջրյա գաղտնի դրոնը
- Ինչի հույս կարող է ունենալ Նիկոլ հայադավը՝ Էրդողանի հետ հանդիպելով ու հայտարարելով. «Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը». 3
- Ինչի հույս կարող է ունենալ Նիկոլ հայադավը՝ Էրդողանի հետ հանդիպելով ու հայտարարելով. «Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը». 2
- Ինչի հույս կարող է ունենալ Նիկոլ հայադավը՝ Էրդողանի հետ հանդիպելով ու հայտարարելով. «Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը»
- Նիկոլ հայադավը Հայաստանի Անկախության տոնը տոնեց որպես Հայաստանի ադրբեջանականացման տոն
- Երեկ Անկախության տոնն էր, այն չտոնեցի, ոչ էլ շնորհավորեցի որևէ մեկին
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 54
- Ի՞նչ անել՝ Հայաստանին զրկելու համար և՛ բնական գազից, և՛ առավել մեծ գոյաբանական նշանակություն ունեցող ռուսական 102-րդ ռազմաբազայից. 2
- Ի՞նչ անել՝ Հայաստանին զրկելու համար և՛ բնական գազից, և՛ առավել մեծ գոյաբանական նշանակություն ունեցող ռուսական 102-րդ ռազմաբազայից
Մեկնաբանություններ