Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մարդկանց մոլորեցնող ու ապակողմնորոշող մանիպուլյացիաների հզոր աղբյուրները

Մարդկանց մոլորեցնող ու ապակողմնորոշող մանիպուլյացիաների հզոր աղբյուրները
10.08.2026 | 20:18


Մարդկային հասարակության զարգացման ու գիտատեխնիկական կտրուկ առաջընթացի հետ միասին ավելի ու ավելի կարևոր է դառնում գոյապայքարի ինֆորմացիոն ֆրոնտը, քանի որ այն մեծ արագությամբ դառնում է մարդկանց կառավարելու աննախադեպ հզոր միջոց։

Եվ զարմանալի չէ նաև, որ ինֆորմացիոն միջոցներով մարդկանց գիտակցության վրա ազդող հզոր տեխնոլոգիաների ստեղծումը ուղեկցվում է նաև կրթական համակարգի գլոբալ անկումով, մի բան, որն ավելի է հեշտացնում տարբեր տեսակի մանիպուլյացիաներով մարդկանց ապակողմնորոշումը դոմինանտ ուժերին ձեռնտու ուղղություններով։

Ինտերնետը, Վիկիպեդիան և նմանատիպ բազմաթիվ այլ ինֆորմացիոն պլատֆորմները դարձել են գոյապայքարի և գլոբալ բնույթի հակամարտությունների հետ կապված և մարդկանց մոլորեցնող ու ապակողմնորոշող մանիպուլյացիաների հզոր աղբյուրներ, որոնց նպատակը, մասնավորապես, պատմության խեղաթյուրումն է և այն հարմարեցնելը հզորների շահերին։

Պատմության մեջ, պարադիգմային անցումների ժամանակ, միշտ էլ նոր ուժերը հաղթել են հներին, բայց ներկայում, ատոմային զենքի առկայության պայմաններում, դա հնարավոր չէ, քանի որ որևէ կողմի հաղթանակը կբերի բոլորի ոչնչացման։

Այս վիճակում մարդկության գոյատևելու միակ ձևը հակամարտ կողմերի միջև ուժային հավասարակշռության ռեժիմն է, որն էլ կարող է իրականացվել միայն կենսական ռեսուրսների հաշվին, որոնք էլ սպառման եզրին են, մի հանգամանք, որը հավասարակշռության ռեժիմն էլ է դնում կասկածի տակ։

Եվ, այս խառը վիճակում, ուր ել ուզում ես պտտվի, ինչ-որ ձևով միմյանց հաղթելու գաղափարը կամ հույսը օրակարգից դուրս չի գալիս, քանի որ մարդկանց թիվը երկրագնդի վրա անշեղորեն ավելանում է, իսկ ռեսուրսները՝ սպառվում։

Նման իրավիճակում անխուսափելիորեն առաջ է գալիս մարդկանց թիվը երկրագնդի վրա սիստեմատիկ ձևով կրճատելու գաղափարը, քանի որ ստեղծված պայմաններում այն մնացել է մարդկային հասարակության միակ կառավարելի պարամետրը։

Եվ սա էլ այն դաշտն է, որտեղ տեղի կունենան արդեն մոտ ապագայի վճռորոշ ճակատամարտերը ավելի ու ավելի կատարելագործվող պրոքսի պատերազմների միջոցով և, որպես դրանց հետևանք՝ գլոբալ սովի անխուսափելի հեռանկարով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 177

Մեկնաբանություններ