Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պատմության պարադոքսը. երբ օտարն է հիշում, իսկ սեփականդ՝ դրդում մոռանալ

Պատմության պարադոքսը. երբ օտարն է հիշում, իսկ սեփականդ՝ դրդում մոռանալ
29.06.2026 | 13:08

Աշխարհաքաղաքական թատերաբեմում տեղի է ունենում մի բան, որն արժանի է խոր վերլուծության։ Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը։ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարում է. «Երբեք ուշ չէ ճիշտ քայլ կատարելու համար… Սա բարոյական և պատմական պարտականություն է»։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում նույն ժամանակահատվածում Հայաստանում։

Այստեղ, պետական ամենաբարձր ամբիոններից, մեզ համոզում են, որ անցյալը պետք է թողնել, պատմական հիշողությունը՝ սրբագրել, իսկ 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը՝ տեղավորել կասկածելի «ցուցակների» ու թվերի մեջ։ Սեփական թիմի մանիպուլյատիվ քաղաքականությունը փորձում է հանրությանը ներշնչել, թե ազգային տրավմաների մասին խոսելը վտանգավոր է, իսկ մոռացությունը՝ փրկություն։

Սա հոգեբանական կուրության և քաղաքական սնանկության գագաթնակետն է։ Երբ արտաքին աշխարհը ճանաչում է քո ցավն ու պատմական իրավունքը (թեկուզ՝ սեփական շահերից դրդված), իսկ քո ներսի իշխանությունը փորձում է այդ նույն ցավը նվաստացնել ու լռեցնել, դա նշանակում է, որ ներքին ճակատում ինքնության պատերազմ է ընթանում։

Իսրայելի քայլը ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը երբեք չի հնանում։ Այն միշտ մնում է գործոն։ Հարցն այն է, թե մենք՝ որպես պետություն և հանրություն, պատրա՞ստ ենք տեր կանգնել մեր ինքնությանը, թե՞ թույլ կտանք, որ մանիպուլյատիվ օրակարգերը մեզ զրկեն թե՛ անցյալից, թե՛ ապագայից։

Իսրայելի այս քայլը հստակ ազդակ է. պատմական արդարությունը երբեք անժամկետ չէ։ Դրա արժեզրկումը սեփական երկրի ներսում ոչ թե քաղաքական պրագմատիզմ է, այլ սեփական ռազմավարական կապիտալի կամավոր փոշիացում։ Որքան էլ ներսում փորձ արվի մոռացության մատնել պատմությունը, արտաքին աշխարհը միշտ հիշեցնելու է դրա մասին, երբ դա համընկնի իրական շահերի հետ։

Մեր խնդիրն է՝ թույլ չտալ սեփական ինքնության առևտուրը ներսից։

Մեր խնդիրը պետք է լինի հիշողություն, ինքնություն, ազգային արժեքներ և գաղափարներ պահող և առաջ տանող իշխանություն, որը կգործի հանուն Հայի և Հայաստանի, այլ ոչ թե՝ դրսի:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 3317

Մեկնաբանություններ