Կառավարության մյուս խոսքուզրույցի ընթացքում կհայտարարվի, որ, ըստ օդում կախված լուրերի, Սնուփ Դոգի հետ «Հրազդան» մարզահրապարակում կերգի Զեյնաբ Խանլարովան։
Երևանցիներ ջան, քանի որ Տիգրան Ավինյանի կարգախոսը «ասեք՝ անենք» կարգի մի բան է, նրան մոտենալիս խնդրում եմ իմ բաժին ասելիքները ևս փոխանցեք (ես արժանի չեմ նրա ստվերը լինելու, դրա համար հազիվ թե հնարավորություն լինի նրան մոտենալ)։
Օրերս հայտնի դարձավ, որ Կարսում տեղի է ունեցել Կարս-Գյումրի երկաթուղային գծի վերականգնման և շահագործման հարցերով հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի նիստ։ Լրատվական դաշտում թեմայի հետ կապված համապատասախան մեկնաբանություններն ու դիտարկումները բավականին քիչ էին, ինչը առիթ հանդիսացավ գոծընթացի վերաբերյալ մի քանի առանցքային դիտարկումներ ներկայացնելու...