ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Փոշմանել է

Փոշմանել է
01.04.2014 | 00:47

Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները, Երևանի մերձակայքում միակ խաղատնային բիզնեսի «հայր», խաղատնային «մրցույթում» այլոց հաղթած իրենց առաջնորդ Ծառուկյանը, որի տարեկան «շահույթը», ըստ ֆինանսների նախարարի, յոթ-ութ միլիոն է, «հարկավորների» հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել, որ ավելի փոքր կազինոների «վերացման» ֆոնին, «Փարավոնի» ու «Շանգրիլայի» կողքին պետք է Պտղնիում կառուցի մեծ խաղատուն` ներդնելով այնտեղ հարյուր հիսուն միլիոն դոլար: Սակայն վերջին շրջանում իր ակտիվները Հայաստանից դուրս հանող, Հայաստանում եղածն էլ դուստրերին և փեսաներին կտակող Ծառուկյանը ոչ մի կերպ չի ցանկանում կառուցել այդ կազինոն ու նման ներդրում անել Հայաստանում: Որոշ գնահատումներով` կտակներից հետո Հայաստանում նրան մնացել են «Նոյ» կոնյակի գործարանը և «Փարավոն» խաղատունը, իսկ «Հունդայի» ներկրումը նա «կիսում» է ոչ անհայտ, ալամ աշխարհի հայերի «հայր» Արա Աբրահամյանի հետ:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2629

Մեկնաբանություններ