Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վրաստանն իր շահերը գիտի ու կոշտ է դրանք պաշտպանելու

Վրաստանն իր շահերը գիտի ու կոշտ է դրանք պաշտպանելու
30.01.2025 | 21:03

Վրացիները ռեգիոնի ապագայի ու ՀՀ-ի դիրքորոշումները հասկանալու (դա բարդ ու հարափոփոխ երևույթ է) հարցադրումներով էին եկել. հարցադրումներ, որ նրանց հնարավորություն կտան ռեգիոնալիզացիայում ու երկկողմ հարաբերություններում իրենց սեփական ռազմավարական ուղին իրականացնելիս անելիքները հասկանալ:

Իսկ վրացիները իրենց շահերը կոնկրետ գիտեն ու կոշտ են դրանք պաշտպանելու:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 5887

Մեկնաբանություններ