ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Հայի ողբերգության մասին

Հայի ողբերգության մասին
09.10.2026 | 11:28

Հայի ողբերգությունը միայն ունեցած կորուստները չեն, այլ, որ ավելի վտանգավոր է, այդ կորուստների հանդեպ աստիճանաբար ձևավորվող նրա հոգեբանական հարմարվողականությունն է:

Պատերազմներից, զոհերից, Արցախից բռնի տեղահանությունից և տարիների անորոշությունից հյուծված հասարակության մի ստվար հատված խաղաղության խոստումը սկսել է գերադասել նույնիսկ պետական ու ազգային ծանր խնդիրների լուծումից։

Մենք այսօր ունենք մի հասարակություն, որը կարծես թե ցավում է այդ կորուստների համար, բայց իրականում հոգնել է այդ ցավից և պահանջում է խաղաղություն…

Պահանջում է խաղաղություն, բայց չձևակերպելով, թե ինչպիսի պետություն է ուզում այդ խաղաղությունը պահելու համար…

Եվ ստիպված քանիցս ընտրում է նրան, ով, խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 8149

Մեկնաբանություններ