«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Ամեն տեղ հանդիպիր ինձ

Ամեն տեղ հանդիպիր ինձ
11.02.2026 | 21:59
Փետրվարի 12
Կյանքը իրականում ուրիշ բան չէ, քան Ինձ ճանաչելն ու Իմ Ներկայության գիտակցությանը հասնելը:
Մի՛ վախեցեք:
Շատ սքանչելի ապագա է ձեզ սպասվում:
Թող այդ լինի իրոք մի նոր կյանք, գոյության մի նոր իմաստ, երբ յուրաքանչյուր պատահարի, իրադարձության ու ծրագրի մեջ տեսնեք Ինձ ու ճանաչեք:
«Հավիտենական կյանքը այս է, որ ճանաչեն Քեզ` միակ ճշմարիտ Աստծուն, նաև Հիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր»:
Հարատևիր այս զգացողության մեջ, մշտապես այս գիտակցության տերը եղիր և դու հավիտենական կյանք կունենաս, անվախճան գործերի կյանք:
Ամեն ինչի մեջ առաջնորդվիր Աստծո Հոգով և ամեն բանում ապավինիր Ինձ: Իմ ներկայության գիտակցությունը քեզ անպայման ուրախություն կպատճառի:
Տուր Ինձ ոչ միայն քո վստահությունը, այլ նաև ուրախությունը:
Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ