Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Չապահովագրված և անառողջ համակարգ

Չապահովագրված և անառողջ համակարգ
06.01.2026 | 18:43

Նիկոլ Փաշինյանը, հակաեկեղեցական, «հոգևոր» և հակապետական արշավին զուգահեռ, նաև մեկ այլ աղետ է բերել հունվարի 1-ից։

Առողջապահության ոլորտում, այսպես կոչված, ապահովագրական համակարգի ներդրման անունը կա, ամանում չկա։ Այն, ինչ «բժշկական ապահովագրության» անվան տակ սրանք բերել են ՀՀ քաղաքացիների գլխին, հնարավոր է բնորոշել միայն մեկ բառով՝ «բարդակ»։

Ոչ մեկը չգիտի, թե ինչպես է գործելու համակարգը, ինչպես է ՀՀ քաղաքացին օգտվելու դրանից, ում և ինչպես է փող փոխանցվելու, ինչ է ստանալու քաղաքացին, ինչպես են աշխատելու բժշկական հաստատությունները, բանկերը ինչպես են սպասարկելու քաղաքացիներին, գործատուն ինչ է անելու և այլն։ Ո՛չ քաղաքացին է պատրաստ, ո՛չ պետությունը։

Դավաճանությունն ու ապիկարությունը սրանց պարագայում միահյուսվել են և պատուհաս դարձել մեր երկրի գլխին։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2308

Մեկնաբանություններ