ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Թվում է՝ մենք արդեն սովորել ենք հակահայկական խելահեղության այս վիճակին

Թվում է՝ մենք արդեն սովորել ենք հակահայկական խելահեղության այս վիճակին
21.01.2026 | 12:08

Ինչպես գրում է մամուլը, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում անցկացվող միջոցառման ընթացքում, որը տեղի էր ունենում «Մենք կանք» խորագրի ներքո (համերգը նվիրված էր արցախցիներին և թուրք–ադրբեջանական տանդեմի կողմից ժամանակավորապես օկուպացված Արցախին), արգելվել է կատարել Արցախի հիմնը։

Անշուշտ, սա հստակորեն տեղավորվում է Հայաստանում տիրող ՝ հայկական ինքնության և հիշողության ոչնչացման քաղաքականության մեջ։ Սակայն միամիտ են նրանք, ովքեր կարծում են, թե վախով, բռնաճնշումներով և արգելքներով հնարավոր է ստիպել հայերին մոռանալ, թե ովքեր են հայերը։

Մենք զոհաբերվող ապուշացած կենսազանգված չենք, որին փորձում են զրկել հայ լինելու իրավունքից։ Մենք մարդիկ ենք՝ Պատվով ու Խղճով, Հիշողությամբ և Հավատով։

Իսկ ի՞նչ եք արգելելու հաջորդ անգամ։

Արգելե՞լ հիշատակել Մոնթե Մելքոնյանին, Լեոնիդ Ազգալդյանին, Վազգեն Սարգսյանին։

Արգելե՞լ խոսել Անդրանիկ Օզանյանի կամ Նժդեհի մասին։

Արգելե՞լ լսել Կոմիտասի երաժշտությունը։

Արգելե՞լ երազել Ղազանչեցոց տաճարի պատերի ներսում հնչող աղոթքների մասին։

Ի՞նչ…

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 4126

Մեկնաբանություններ