Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Երբ մոտ ես նպատակին

Երբ մոտ ես նպատակին
12.02.2026 | 21:59
Փետրվարի 13
Իրական դժվարությունն ու ցավը ոչ թե արշավանքի սկզբում կամ երկար վազքի ընթացքում է լինում, այլ այն ժամանակ, երբ նպատակակետը տեսանելի է դառնում. այդ ժամանակ է, որ սիրտը, ջղերը, կամքն ու մկանները այնքան սաստիկ են պրկվում, որ կարծես անցնում են մարդու` տոկալու հնարավորության սահմաններից և հասնում խզման աստիճանի:
Նպատակակետը ձեզ համար արդեն իսկ տեսանելի է դառնում: Մնում է ձեր սրտի ու հոգու լարումից արդեն կարելի էր եզրակացնել, որ ձեր արշավը իր վախճանին է մոտենում: Ականջ դրեք քաջալերող Իմ Ձայնին: Հիշեք, որ Ես ձեր կողքին եմ` խրախուսելու և տանելու ձեզ դեպի հաղթանակ:
Երկնքի տարեգրության մեջ ամենատխուր վկայություններն այն են, որ պատմում են նրանց մասին, ովքեր լավ ընթացան, քաջարի ու կորովի եղան մինչև նպատակակետի երևալը – հաղթական ավարտին մոտենալը, սակայն վերջին պահին հանկարծ վրիպեցին:
Երկնային բազմությունը կամենում էր բարձրաձայն գոռալ, հուշել, թե որքան մոտ է վախճանը. ուզում էր խնդրել նրանց, որ մի վերջին ճիգ էլ գործադրեն. սակայն նրանք դուրս ընկան ճանապարհից և միայն հայտնության վերջին օրն իմացան, թե որքան մոտ էին հաղթանակին:
Երանի թե նրանք էլ կարողանային լռության մեջ լսել Ինձ, ինչպես որ դուք եք անում` մնալով Իմ ներկայության մեջ: Այդ ժամանակ նրանք էլ ստույգ կիմանային, թե ինչպես որ կա մեղմ ու թույլ Ձայնը, այդպես էլ պետք է լինի լսող ականջը:
Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ