ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Եկա-տեսա-վախեցա

Եկա-տեսա-վախեցա
11.08.2026 | 14:14

5-րդ ալիքով փորձեցի տեղեկություններ իմանալ: Սկիզբը ավետեց, որ Ազգային Ժողովի «Եվրոպական ինտեգրման» մշտական հանձնաժողովը ղեկավարելու է «Ուժեղ Հայաստանը»: Լուրեր լսելու ցանկությունս ավարտվեց:

Այս ամենը շատ խնդալու և պաթետիկ կլիներ, ասենք, Կաֆկայի սյուժե, եթե ի սկզբանե պարզ չլիներ, որ «ընդդիմությունը» համաձայնել է նիկոլի ԱԺ-ում վերջինիս մտածած խաղի մաս դառնալ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 7433

Մեկնաբանություններ