Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Ցավոք, Արծվաշենին Հայաստանում քչերն են սպասում

Ցավոք, Արծվաշենին Հայաստանում քչերն են սպասում
30.05.2026 | 11:14

Արծվաշեն՝ շուտով կամ երբեք: Նկատի ունեմ, որ եթե Արծվաշենի վերադարձի հարցը քաղաքական ճանապարհով չլուծվի տեսանելի ապագայում, ապա Արծվաշենը մեզ համար կդառնա Կարս, Իգդիր, Ադանա, Մուշ, Մարաշ, Սասուն, Նախիջևան:

Ցավոք, Արծվաշենին Հայաստանում քչերն են սպասում: Հայրենիքի այդ կտորը դարձել է սպեկուլյատիվ (հատուկ եմ այդ բառն օգտագործում) աննախադեպ «վերլուծությունների» առարկա:

Եվ, եթե գրեթե անհնար է վերարտադրել Արևմտյան Հայաստանի և, նույնիսկ, Արցախի, կորստյան իրական պատճառներն ու հանգամանքները, ապա Արծվաշենի հնարավոր կորստի համար որևէ անհատի մեղադրել այլևս պետք չէ:

Եթե կորցնենք Արծվաշենը, ապա դա կլինի Հայաստանի բնակչության իրական և ազատ կամարտահայտությունը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ