Անչափ կարևոր իրադարձություն էր ԱՄՆ ԿՀՎ տնօրենի այցը Մոսկվա: ԿՀՎ-ի (CIA՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն) ներկայիս տնօրենը Ջոն Ռեթքլիֆն (John Ratcliffe) է։ Նա պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունվարի 23-ին։ Նա նախկինում՝ 2020-2021 թվականներին, եղել է նաև ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը (DNI): Ըստ եղած տեղեկատվության՝ նա չի հանդիպել Պուտինի հետ: Դասական մոտեցմամբ՝ սա բանակցություն չէր: Ապա ի՞նչ էր: Տարբեր կարծիքներ հնչեցին՝ իրարամերժ և հակասական: Համեմատելով և վերլուծելով այն տեղեկատվությունը, ինչը հասանելի Է փորձենք կռահել և կանխատեսել: Հավանաբար, նման բարձրաստիճան պաշտոնյան Կրեմլին է փոխանցել Սպիտակ տան «կարմիր գծերը»՝ առաջին ձեռքից: Իմ կարծիքով՝ դրանք վերաբերում են ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հարվածելուն և ուկրաինական պատերազմում միջուկային զենք կիրառելուն: Արևմտյան մայրաքաղաքներում հիմա մտահոգ քննարկումներ են այն հավանական սցենարների շուրջ, որոնք առնչվում են Մերձբալթիկային և Լեհաստանին: Սրանք այն նատօյական պետություններն են, որոնք առավել անհանգստացած են պատերազմի ընթացքով: Անհանգստությունն, իհարկե, տեղին է: Ինչպես 18-րդ դարի սկզբներին, այնպես էլ հիմա, ռուսական պետության համար բալթյան և միջերկրածովյան-սևծովյան ելքերը պահպանում են իրենց կարևորությունը: Հնարավոր է, որ նշված լինեն «կարմիր գծերը» նաև Իրանի դեմ պատերազմում: Մեկ այլ կարևոր տեղեկություն այն մասին, որ Ռուսաստանը տիրապետում է միջուկային վառելիքով թռչող միջուկային մարտագլխիկով բալիստիկ հրթիռների: Դրանց ոչնչացման միջոցներ ևս հավանաբար չկան:
Գարիկ Քեռյան