Սեպտեմբերի մեկին բոլորն են դպրոց գնում։ Անգամ նրանք, ովքեր վաղուց դպրոցն ավարտել են, էլի մտովի դպրոց են գնում, որովհետև ուրիշ ոչ մի կերպ հնարավոր չի արդարացում գտնել ամռան վերջանալու համար։ Միջգալակտիկական եղանակային օրենսգրքի համաձայն՝ ամառը երբեք չպիտի վերջանա։ Օրինակ՝ արևի վրա միշտ ամառ ա։ Բայց ուսումը տիեզերական ինքնամաքրման գործընթաց ա, ու օրենքից բացառություն ա արվում։
Իսկ մրգերի հեչ վեջը չի, որ ամառն անցավ. ձմերուկը կա, սեխը կա, խաղողը կա, դեղձը կա, սալոր-մալոր, խնձոր-մնձոր... Նույնիսկ ավելի լավ են զգում իրանց, ավելի շատացել են։ Դե, մրգերին ո՞վ ա խելք տվել, նրանք դպրոց չեն գնում՝ տենց անգրագետ-անգրագետ, դամբուլ-դամբուլ ուտվում-գնում են։
Շնորհավոր մեր սեպտեմբերի մեկը։
Հենրիկ Պիպոյան