Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

«Ծե­րուկն ան­տա­նե­լի է դարձել»

«Ծե­րուկն ան­տա­նե­լի է դարձել»
28.04.2020 | 00:28
Իշ­խա­նու­թյու­նում մե­ծա­ցել են ներ­քին դժ­գո­հու­թյուն­նե­րը։ Ե՛վ ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նում, և՛ կա­ռա­վա­րու­թյու­նում շա­տե­րը նկա­տում են, որ հա­մա­վա­րա­կի ա­վար­տից հե­տո այս իշ­խա­նու­թյան գլ­խին սև ամ­պեր են կու­տակ­վե­լու։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, այս ան­հան­գս­տու­թյու­նը նաև այլ ձևով է ար­տա­հայտ­վում. ո­մանք փոր­ձում են նախ­կին «մնա­ցորդ­նե­րի» հետ ի­րենց դժ­գո­հու­թյամբ կիս­վել (հա­վա­նա­բար ա­պա­գա­յում ար­դա­րա­ցում­ներ ու­նե­նա­լու հա­մար) և նշել, թե Փա­շի­նյանն այլևս չի կա­րող ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կել ու հան­րա­յին դժ­գոհու­թյուն­նե­րը սան­ձել։
Ան­շուշտ, ո­մանց պա­րա­գա­յում այս «դա­վադ­րու­թյու­նը» անն­կատ չի անց­նում։ Ըստ մեր աղ­բյու­րի, Փա­շի­նյա­նին լու­րեր են հա­սել, թե իր թի­կուն­քում ո­րոշ մար­դիկ խա­ղեր են տա­լիս։ ՈՒ ա­մենևին պա­տա­հա­կան չէր, որ նա­խօ­րեին նա բա­վա­կան նյար­դա­յին ու­ղիղ ե­թեր մտավ ու սպառ­նաց բո­լո­րին «самосуд»-ի են­թար­կել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ