Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Արդյո՞ք կուզեիք, որ ուրիշը որոշեր ձեր կյանքի ընթացքը

Արդյո՞ք կուզեիք, որ ուրիշը որոշեր ձեր կյանքի ընթացքը
18.10.2025 | 14:15

Շատերն ասում են. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։

Բայց իրականում քաղաքականությունն է զբաղվում մեզնով՝

մեր կյանքով, մեր գրպանով, մեր հույսերով։

Այն որոշում է՝

- ինչ օդ ենք շնչում,

- ինչ սնունդ ենք ընդունում,

- ինչ կրթություն են ստանում մեր երեխաները,

- ինչ արժե մեր աշխատանքը և որքան արժե մեր լռությունը։

Քաղաքականությունից հեռու մնալը դեռ չի նշանակում ազատ լինել դրանից։

Դա պարզապես նշանակում է՝ թույլ տալ, որ ուրիշները որոշեն մեր փոխարեն։

Երբ ասում ես՝ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», հիշիր՝

նա, ով որոշում է քո վաղվա օրը, հենց քաղաքականությամբ է զբաղվում։

Արդյո՞ք կուզեիր, որ մեկը քո փոխարեն որոշի քո ճակատագիրը կամ քո կյանքի ընթացքը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ