Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Սա՛ է ժամանակակից աշխարհը՝ ուժեղի՛ աշխարհը

Սա՛ է ժամանակակից աշխարհը՝ ուժեղի՛ աշխարհը
31.10.2025 | 10:36

Սուդանում իսկական կոտորած է սկսվել։

Սուդանյան ջարդերի մասին գրեթե չի խոսվում, և պատճառն այն է, որ Սուդանում իսկական պրոքսի պատերազմ է՝ մի կողմից ԱՄԷ-ի և վերջինիս աջակցող Սաուդյան Արաբիայի և Քաթարի, իսկ մյուս կողմից Ռուսաստան ու Չինաստան կողմնորոշված ուժերի միջև։

Իսկ կոտորածը դեռ կշարունակվի քաղաքացիական պատերազմի անվան տակ, մինչև կհաղթի «կոալիցիաներից» մեկը։

Ընդ որում, կարևոր չէ արդեն որևէ մեկի համար, թե ինչքան մարդ կկոտորվի...

Սա՛ է ժամանակակից աշխարհը՝ ուժեղի՛ աշխարհը...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2991

Մեկնաբանություններ