Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Հասկանալի չէ, թե մեզանից շատերն ինչու՞ են այդքան ոգևորվել Վենսի այցով

Հասկանալի չէ, թե մեզանից շատերն ինչու՞ են այդքան ոգևորվել Վենսի այցով
11.02.2026 | 13:44

Հավատում ենք ու խաբվում, խաբվում ենք ու նորից հավատում։

Ինչպես Հովհաննես Թումանյանը կասեր՝

«Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական- զուտ ազգային օրենք»։

Անշուշտ, պետք է բարեկամական հարաբերություններ հաստատել բոլոր երկրների ու ժողովուրդների հետ, այդ թվում նաև ԱՄՆ֊ի ու նրա` մեզ բարեկամ ժողովրդի հետ, որտեղ ապրում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ։ Սակայն պետք է լավ իմանանք, որ ԱՄՆ֊ի գլոբալիստական ծրագրերի նպատակը մեկն է` հեղափոխություններ ու պատերազմներ հրահրելու միջոցով թուլացնել կամ կազմաքանդել մրցակից կամ իր շահերի տիրույթում գտվող երկրներին, պահպանել իր միանձնյա գերիշխող դիրքն աշխարհում և տիրանալ այդ երկրների ռեսուրսներին` նախ և առաջ վառիլաքաէներգետիկ ռեսուրսներին և հազվագյուտ համարվող մետաղներին։ Վառ օրինակ Իրաքը, Լիբիան, Վենեսուելան, ՈՒկրաինան և շատ այլ երկրներ։

Արևմուտքը դեռ որևէ երկիր չի մտել, որ այնտեղ չլինեն ավերածություններ, զոհեր ու խեղված մարդկային ճակատագրեր, չլինեն գաղթականներ ու տարածքային կորուստներ։ Իսկ մեզանից շատերն էլ անհասկանալիորեն ոգևորված են Վենսի այցով, ակնկալիքներով, թե նա մեզ խաղաղություն ու ներդրումներ է բերել։ Նորից օտարի մեջ ենք փնտրում մեր հաջողություններն ու բարեկեցությունը, մեր կորուստների ու ողբերգությունների պատճառը։ Ինչպես միշտ մեզ խաբում են, թե ներսից, թե դրսից, սիրելի հայրենակիցներ։

Իսկ ոգևորվել պետք չէ Վենսի այցով, ոգևորությունն էլ մեր ներսում, մեր հոգու խորքում պետք է փնտրենք, մեր հայրենասիրության, պայքարելու ընդունակ մեր ոգու, մեր առաքինությունների ու մեր համերաշխության և իմաստնության մեջ պետք է փնտրենք, ազգային ու իր ժողովրդին սիրող, իմաստուն և նվիրյալ կառավարություն ունենալու մեջ պետք է փնտրենք։ Մեր այսօրվա վիճակի պատճառն էլ պատմությունից դասեր չքաղելու մեջ, ազգային֊ պետական մտածողություն չունեցող ու հաշվենկատ ընդդիմության, ու անսկզբունք ու երկչոտ մտավորականության մեջ պետք է փնտրել։

Խրիմյան Հայրիկն է մեզ պատգամել է․

«Այնտեղ, ուր զենքն է խոսողը, ուր սուրեր կշողշողան, այնտեղ ի՞նչ գործ ունին խնդիրք ու աղերսաթուղթք…

Ժողովո՛ւրդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին ու բազուկին ուժ տուր, մարդ ինքնիրմե պիտի աշխատի, որ փրկվի…»։

Իսկ ԱՄՆ֊ն այստեղ երեք նպատակ ունի, դրանցից ոչ մեկն էլ սակայն կապ չունեն հայկական շահի հետ։ Առաջինը` դա արևմտահաճո, իրենց շահը սպասարկող Հայաստանի իշխանություններին նախընտրական աջակցություն հայտնելն է, երկրորդը` Ռուսաստանին դուրս մղելն է տարածաշրջանից, իսկ երրորդը` Հայաստանը որպես հարթակ օգտագործելն է Իրանի դեմ։ Երեքն էլ մեր շահից չեն բխում և Հայաստանի պետականության ու տարածքների կորստի կարող են հանգեցնել։ Իսկ այդ նպատակով ԱՄՆ֊ի հետ համագործակցելն առնվազն երախտամոռություն է մեր բարեկամների նկատմամբ ու դավադրություն սեփական ազգի հանդեպ։ Արևմուտքն էլ կհաճոյանա ու խոստումներ կտա այնքան ժամանակ քանի դեռ չի հասել իր նպատակներին։

«Արևմտյան քաղաքակրթութեան ալիքները շատ խառն են և պղտոր, նրանց մեջ չարը և բարին, խավարը և լոյսը, տգիտութիւնը, գիտութիւնը հոսում են զուգահեռաբար»,- գրել է Խրիմյան Հայրիկը։

Եվ՝

«Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք։ Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեզ վրա»։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 242

Մեկնաբանություններ

ass="h2">«Իրատես» թերթի արխիվից
Ժպտուն իսլամիզմի մասին առասպելը հօդս է ցնդում միրաժի նման
Ժպտուն իսլամիզմի մասին առասպելը հօդս է ցնդում միրաժի նման

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ բովանդակությունը որոշողը  քաշն է
Երբ բովանդակությունը որոշողը քաշն է