Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

ՈՒշադրության արժանի իրողություններ Արևմուտքի ճեղքման մասին

ՈՒշադրության արժանի իրողություններ Արևմուտքի ճեղքման մասին
13.02.2026 | 13:18

Մի կողմից՝ ճեղքում ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում, մյուս կողմից՝ ԵՄ-ի ներսում: Եվ ահա՝ հետաքրքիր գուցե և զվարճալի իրողություն. Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովը (MSC) մեկնարկում է Գերմանիայում՝ ուրբաթ՝ փետրվարի 13-ին։ Բացումից առաջ MSC փորձագետները հրապարակել են միջազգային հարաբերությունների վիճակի վերաբերյալ իրենց տարեկան զեկույցը։

Այս տարվա զեկույցը կոչվում է «Ավերման տակ» և կենտրոնանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու հետևանքների վրա։ Զեկույցում նշվում է, որ ամերիկյան առաջնորդը «ձեռնարկել է գործող կառույցներն ու կանոնները կացնով ոչնչացնելու գործը»։ Մյուս կողմից,

հունվարի վերջին Եվրոպական խորհուրդը հաստատեց մի փաստաթուղթ, որը կոչ էր անում 2027 թվականի սկզբից լիովին արգելել ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը ԵՄ, ինչպես նաև դադարեցնել Ռուսաստանից խողովակաշարային գազի գնումները 2027 թվականի սեպտեմբերի 30-ից։ Սրա դեմ են քվեարկել Հունգարիան, Սլովակիան և, եթե չեմ սխալվում, նաև Չեխիան, որոնց տնտեսությունը այդ դեպքում կհայտնվի կոլապսի մեջ: Եվ՝ երրորդ հանգամանքը. ի տարբերություն Սթարմերի և Մերցի, Մակրոնը սկսել է փոխել իր արմատական հակառուսական հռետորաբանությունը: Երեկ նա անհրաժեշտ է համարել երկխոսությունը Ռուսաստանի հետ: Նրան աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ