Սկիզբը՝ այստեղ
2022-ի հոկտեմբերի 6-ի հակազգային հայտարարության ստորագրումից առաջ ռուսական կողմը պարտադրել էր փաշինյան-Ալիև տանդեմին. եթե խաղաղություն եք սիրում, ինչ ուզում եք ստորագրեք, բայց Ղարաբաղից հեռու մնացեք՝ թողեք այդ հարցը գալիք սերունդներին: Սրանք, բնականաբար, չէին կարող մերժել, սակայն կարող էին լակոտություն անել՝ թռնել Պուտինի գլխից: Եվ թռան…
Պրահայում սրանք Ղարաբաղը Ադրբեջան ճանաչեցին, այսինքն, զրկեցին այդ երկրը վիճելի տարածքի կարգավիճակից, իմաստազրկեցին Մինսկի խմբի հետագա գործունեությունը և ոչնչացրեցին Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու հնարավորությունը, որը Մինսկի խմբի հիմնական առաքելությունն էր: Հետո փաշինյան նիկոլը կասի, թե՝ Արցախը ոչ մի երկիր չէր ճանաչում Հայաստան կամ անկախ, մեք չէինք կարող ձեռնոց նետել ողջ աշխարհին և այլն, և այլն: Դա սուտ է. Արցախը մասնակի ճանաչված հանրապետություն էր, բավարար է ասել, որ Հայաստանը անդաակցեց ԵԱՏՄ-ին ՀԱՊԿ-ին Արցախի հետ միասին, իսկ Մինսկի խմբի համանախագահները Արցախ գնում էին Հայաստանի տարածքից:
Հարկ է հիշել այստեղ միրզոյան արոյի անձնական գենետիկ լակոտությունը: Սա ասում էր, թե, իբր, ռուսները մեզ առաջարկեցին Ղարաբաղի հարցը չներառել պայմանագրի մեջ, մենք համաձայնեցիք, Ադրբեջանը՝ ոչ, բա մենք էլ ի՞նչ կարող էինք անել: Ստում էր միրզոյան արոն, իսկ Սերգեյ Լավրովն իր գնահատականը տվեց սրանց արածին ու ասածին: Մարդն ուղղակի մեջբերեց միրզոյանի աբսուրդը և հավելեց, որ սա արդեն դիվանագիտություն չէ, սա արդեն չգիտես ինչ է…
Իսկ Ալիև էֆենդին Պուտինին Սոչիում դրանից մեկ օր հետո ասում է, թե՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, не виноватая я, я не такая, я ждала трамвая, հայերն իրենք են կամավոր ստորագրել և այլն, և այն: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ վիճակից ելքեր կային: Եվ Պուտինն արցախահայության փրկության վերջին փորձը կատարեց:
Ղարաբաղի ղեկավարությանը Մոսկվայից առաջարկում են՝ դիմել ՌԴ կազմ մտնելու խնդրանքով, քանի որ, իբր, Ղարաբաղի ժողովուրդը համաձայն չէ փաշինյան նիկոլի ստորագրության հետ, և միաժամանակ դիմել ռուսական քաղաքացիություն ստանալու համար: Ղարաբաղի նախագահ աշխատող հարությունյան արայիկը, լինելով գենետիկ եվնուխ, ռիսկ չի անում փաշինյան նիկոլի գլխից թռնել, իսկ ժողվարչապետ-Ալիև տանդեմը, բնականաբար, չէր կարող նման զարգացում թույլ տալ: Սակայն, այնուամենայնիվ, ինչ-որ շարժ այս ուղղությամբ սկսվեց. ահագին մարդ ինքնուրույն դիմեց ՌԴ դեսպանատուն անձնագիր ստանալու համար: Ալիև-փաշինյան տանդեմն ի պատասխան բլոկադա կազմակերպեց: Արցախից դուրս եկողն այլևս չէր վերադառնա: Մի խոսքով, ամեն ինչ արվեց Պուտինի առաջարկի վիժեցման համար:
Եկավ 2023-ի սեպտեմբերը: Արցախում իշխանափոխություն տեղի ունեցավ՝ պետք էր այնտեղի ղեկավարությունը դուրս բերել փաշինյան նիկոլի կոնտրոլից, իսկ մի քանի օր հետո՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցավ ռազմական գործողություն, որի արդյունքում հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց:
Քչերն են այսօր հիշում, որ սեպտեմբերի 19-ին ժողվարչապետ փաշինյանը ուղիղ եթերով հայտարարեց. մենք չենք կռվի Ղարաբաղի հայերի համար: Բայց շատերը, շնորհիվ գրանտակերների ջանքերի, այսօր ասում են, որ ռուսները թույլ տվեցին Արցախի հայաթափումը, ռուսները պարտավոր էին կռվել (!): Ի դեպ, նույն համոզմունքը հանրային կարծիքում արմատավորված է նաև 1920-ի դեպքերի մասին: Ասում են, չէ՞, մեր հողերը ռուսները տվեցին թուրքին: Իսկ հարցին, թե դուք այլևս չունեիք հող, ռուսները ո՞նց են տվել, պատասխանում են. ի՞նչ անենք, որ Վրացյանն ինչ-որ բան էր ստորագրել, Կարսն էր տվել, թող հետ բերեին։
Պրահայի մասին խոսելիս՝ ժողվարչապետն ասում է, որ դրանով փրկել է Հայաստանի անկախությունը, և Մակրոնն այդ դժվարին պահին հայ ժողովրդի կողքին էր: Սա կատարյալ գժություն է: Իսկ այսօր ասում է՝ արցախահայերը, եթե վերադառնան, կդառնան պանդուխտ, դրա համար պետք է Հայաստանում մնան: Սա արդեն կատարյալ գժությունից վեր է: Պնդել, թե մարդն իր հայրենի հողի վրա կդառնա պանդուխտ… սրա համար պետք է առնվազն լինել փաշինյան նիկոլ, այն է՝ արևմտյան գրանտակեր գործակալ, քանզի միայն այդ ցեղատեսակն է ընդունակ այս կարգի սրբապղծության և գժության:
Ինչևէ, փորձ արեցի հակիրճ ներկայացնել, հիշեցնել ժողվարչապետ փաշինյանի ազգակործան կենսագործունեության քրոնոլոգիան: Ասենք, որ մարդն իրոք ահագին բան արեց: Իսկ այօր նոր մանդատ է խնդրում՝ նոր գործերի համար: ՀՀ նորմալ բնակիչները գիտակցում են սրա ընտրվելու և նոր ծրագրի իրականացման ողբերգականությունը: Հիմա սպասենք քվեարկության արդյունքներին և ընդդիմադիր ուժերի արմատական քայլերին:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ