Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

«Որտեղից եկավ վտանգը, այնտեղ էլ հարվածում ենք»

«Որտեղից եկավ վտանգը, այնտեղ էլ հարվածում ենք»
02.11.2026 | 16:01

Իրանի բանակը բերվել է բարձր մարտական պատրաստվածություն, Իրանի առաջնորդը հրամայել է «արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի, իսկ արձագանքը չպետք է ունենա աշխարհագրական սահմանափակում»։

Հիմա թարգմանենք այս մեկ նախադասությունը ռազմական և դիվանագիտական լեզվից։

Իրանի բանակին հրամայված է գործել առանց սահմանափակումների: Գաղտնիք չէ, որ ստորգետնյա ռազմական ռեսուրսը գործում է մի քանի օրվա հրահանգավորումներով, այսինքն, մի քանի օրվա հարվածների թիրախները հանձնում են ստորգետնյա ռազմական ռեսուրսին և այլևս չեն խառնվում նրա գործերին։ Այնուհետև ասվում է՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։ Սրանով էլ ասվում է՝ որտեղից եկավ վտանգը, այդտեղ էլ հարվածում ենք, կապ չունի, թե այս ողջ ընթացքում ում հետ ինչ ենք պայմանավորվել, ով ինչ է հավաստիացրել։ Այստեղ առաջին վտանգավոր գոտում նաև հայտնվում են Ադրբեջանը, Իրաքյան Քրդստանը, նաև Թուրքիայի ԱՄՆ ռազմաբազաները:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 8923

Մեկնաբանություններ