Միշել Լեգրան. «Նա մեծ, թախծոտ սեր ուներ Հայաստանի հանդեպ»
20.10.2012 | 15:05
Սեպտեմբերի 10-ին մեկնարկած Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը այսօր կամփոփվի աշխարհահռչակ Միշել Լեգրանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգով: Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենա ինքը` լեգենդար կոմպոզիտորը: Հնչելու են Լեգրանի երգերը` («Երեք հրացանակիրները», «Հակադրում», «Մեկ անգամ ամռանը», «Ընտանեկան ֆուգո», «Շերբուրգյան հովանոցներ»): Լեգրանը հայտնի է շուրջ 200 ֆիլմերի համար գրված իր ստեղծագործություններով: Մեծ թվով հեռուստահաղորդումների, երաժշտական սցենարների հեղինակ է: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ, 3 անգամ արժանացել է «Օսկարի», ինչպես նաև «Գրեմիի», «Էմմիի», «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003-ին արժանացել է «Պատվո լեգեոն» շքանշանի: Նշենք, որ լեգենդար երաժիշտը 10 տարի ապրել է իր՝ ազգությամբ հայ պապի հետ ու շատ է լսել Հայաստանի մասին: Ինչպես բնորոշում է ինքը` Լեգրանը, նա մեծ թախծոտ սեր ուներ Հայաստանի հանդեպ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...