ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Դատապարտում են «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը

Դատապարտում են «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը
16.08.2026 | 13:07

Եվրոպայի հայերի համագումարը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը՝

հատկապես Եվրոպական երկրներում։

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտող Զարիֆա Հագվերդիևայի «Երևան՝ իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը կազմակերպվել է Ադրբեջանի դեսպանատան, պետական կառույցների եւ այսպես կոչված «Շվեդիա-Ադրբեջան միության» կողմից:

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանը ներկայացնել որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»՝ նշանակում է փորձել ժխտել հայ ժողովրդի հազարամյակների պատմական և մշակութային ժառանգությունը։ Սա մշակույթ չէ, այլ գիտակցված քարոզչական արշավ, որի նպատակն է տարածել Ադրբեջանի պաշտոնական նարատիվը Շվեդիայում եւ այլ երկրներում։

Ադրբեջանական այս միությունը (SAF-ը) Ստոկհոլմում գրանցված է որպես մշակութային և համագործակցության միություն, սակայն նրանց գործունեությունը ցույց է տալիս, որ նրանք իրականում գործում են, սերտ կապերով Ադրբեջանի կառավարության և դեսպանատան հետ, որպես կցորդ միություն։ Պետական նարատիվների և պատմության կեղծիքների տարածմամբ նրանք խախտում են այն օրինաչափությունը, որը սպասվում է մշակութային միությունից ժողովրդավարական երկրում։ Ավելին, SAF-ը ոչ միայն սերտորեն համագործակցում է պետական կառույցների հետ, այլև ստանում է ֆինանսական աջակցություն Բաքվի կառավարությունից։

Այսօր, երբ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը պաշտոնապես խոսում են խաղաղության և հաշտության մասին, առավել վնասակար է տարածել քարոզչություն, որը հիմնված է կեղծիքների և պատմական վերաշարադրումների վրա։ Նման գործունեությունը վտանգում է խաղաղության գործընթացը և խորացնում է պառակտումը։

Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում Շվեդիայի հասարակությանը լինել զգոն և չխաբվել քաղաքականապես մոտիվացված կեղծիքներով։ Մշակութային միությունները պետք է նպաստեն երկխոսությանը, փոխըմբռնմանը և հարգանքին՝ այլ ոչ թե պառակտմանը և կեղծարարությանը։

Եվրոպայի հայերի համագումար

Շվեդիա, Ուփսալա

15 օգոստոս 2026

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ